Էրդողանը հայտարարել է, որ մեկ ամիս առաջ Բիշքեկում անհետացած ուսուցչին առևանգել է թուրքական հետախուզությունը՝ տեղափոխելով Թուրքիա

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական հետախուզության գործակալներն առևանգել են Ղրղզստանում բնակվող ուսուցչին, որի անհետացումը մեկ ամիս առաջ Բիշքեկում բողոքի ալիք էր բարձրացրել։ Էրդողանի խոսքով՝ «Սեպատ» կրթական ցանցի ղեկավարին կասկածում են հեղաշրջման փորձի մեջ ներգրավված մարդկանց հետ կապեր ունենալու մեջ, գրում է azattyq.org-ը։

Օրհան Ինանդին, որը «Սեպատ» կրթական ցանցի ղեկավարն է Ղրղզստանում, Բիշքեկում անհետացել է մայիսի 31-ի երեկոյան, անհայտ հանգամանքներում։ Նրա մեքենան գտել են հունիսի 1-ին Բիշքեկի կենտրոնում․ դռները բաց են եղել, թանկարժեք իրերը՝ տեղում։ Ինանդիի կինը ենթադրում էր, որ ամուսնուն պահում են Թուրքիայի դեսպանատանը։ Հուլիսի 5-ին էլ Ռեյհան Ինանդին դուրս էր եկել միայնակ բողոքի ակցիայի՝ «Որտեղ է Օրհան Ինանդին» պաստառով։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո հայտարարել է, որ երկրի հետախուզությունը բռնել է Ինանդիին և տուն վերադարձրել։ Թուրքական իշխանությունները նրան մեղադրում են Գյուլենի շարժման հետ կապերի մեջ, որն անվանում են ահաբեկչական կազմակերպություն և պատասխանատու համարում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի մեջ։

«Հետախուզության իրական ու համբերատար աշխատանքի արդյունքում մեր երկիր է բերվել FETO-ի Կենտրոնական Ասիայի առաջնորդներից Օրհան Ինանդին, որը կանգնելու է դատարանի առաջ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ ավելի քան 100 մարդ, որոնք, ենթադրաբար, կապված են Գյուլենական շարժման հետ, աշխարհի տարբեր երկրներում բռնվել ու բերվել է Թուրքիա։

Թուրքական պետական TRT հեռուսաընկերությունն էլ ցուցադրել է Ինանդիին, որը ձեռնաշղթաներով է։

Լրատվամիջոցը հայտնում է, որ 53-ամյա Ինանդին Ղրղզստանում է ապրում 1995 թվականից։ Նա ունի երկքաղաքացիություն՝ Թուրքիայի ու Ղրղզստանի։ Ինանդիի անհետացումից հետո էլ Բիշքեկում գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ էին անցկացվում՝ ուսուցչին գտնելու պահանջով։

Անցյալ ամիս Human Rights Watch-ը հայտարարել էր, որ Թուրքիա վերադառնալու դեպքում Ինանդիին սպառնում է կամայական կալանք և անարդար դատավարություն՝ ահաբեկչության մեղադրանքով, ինչպես նաև վատ վերաբերմունք և խոշտանգումներ։

Ղրղզստանի իշխանություններն արդեն արձագանքել են տեղի ունեցածին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել հանրապետությունում Թուրքիայի դեսպան Սադիկ Դողանին՝ թուրքական իշխանությունների կողմից Ղրղզստանի քաղաքացի Օրհան Ինանդիի առևանգման կապակցությամբ։

 

Էմմա Չոբանյան