Իշխանությունները ապականեցին նաև նախագահ ընտրելու գործընթացը. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այսօր խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի Արմեն Սարգսյանին: Մինչ այդ, սակայն, իշխանությունները հասցրին ապականել նաեւ այս գործընթացը` կասկածի տակ դնելով Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եւ, ընդհանրապես, պետք է նկատենք, որ 1998թ. պետական հեղաշրջումից հետո Հայաստանի նախագահներն ընտրվել են Սահմանադրության կոպտագույն խախտումներով: Ռոբերտ Քոչարյանը չուներ Սահմանադրությամբ պահանջվող 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, մշտապես չէր բնակվել ՀՀ-ում: Դրան գումարած ընտրությունների ժամանակ աղաղակող կեղծիքները եւ, վերջապես, հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որից հետո նրա ձեռքին կենտրոնացավ ողջ իշխանությունը:

Նույնը եղավ Սերժ Սարգսյանի պարագայում. Սահմանադրության 78 հոդվածի համաձայն` պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուները գրանցման պահից ազատվում էին իրենց պաշտոնական աշխատանքային պարտականությունների կատարումից` բացի ՀՀ նախագահից: Բայց այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, հակառակ Սահմանադրության այս պահանջին, շարունակեց պաշտոնավարումը, բացի այդ` կեղծված նախագահական ընտրություններին հաջորդեց մարտի 1-ի սպանդը: Հիմա էլ խնդիր կա Արմեն Սարգսյանի հետ. այդպես էլ սպառիչ պատասխան չի տրվել հարցին, թե ո՞վ պետք է ընտրի նախագահին՝ խորհրդարա՞նը, թե՞ ՀՀ քաղաքացին:

«Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այս խնդրին` տեղեկացնելով, որ դեռ ուժի մեջ չի մտել նախագահի ընտրության կարգին առնչվող Սահմանադրության 125-րդ հոդվածը: Խնդրի սահմանադրականության վերաբերյալ պարզաբանում պետք է տար ՍԴ-ն, քանի որ բացառապես այս մարմինն է օժտված նման լիազորությունով. այդ հարցով ՍԴ դիմելու նախաձեռնությունը տապալվեց: Եւ բացի այդ` երեկ խորհրդարանում բացահայտ կասկածի տակ դրվեց Արմեն Սարգսյանի՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու եւ ՀՀ-ում մշտական բնակության ցենզ ունենալու հանգամանքը: Բրիտանիայի նախկին քաղաքացին փաստորեն հավակնում է դառնալ ՀՀ նախագահ: Այսպիսով` ՀՀ իշխանությունները շարունակում են պաշտոնավարել՝ լեգիտիմության դեֆիցիտով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: