Ֆրենկ Փալոունը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հիմնահարցեր
Քաղաքականություն
03.07.2021 | 14:17ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման նպատակով ուղիներ գտնելու թեման քննարկել է ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ:
«Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման: Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»,- գրել է Ֆրենկ Փալոունը թվիթերի իր միկրոբլոգում: