Պատերազմից հետո Ադրբեջանում կյանքը շարունակում է թանկանալ․ գազի և հոսանքի սակագնի բարձրացումը բնակչության դժգոհությունն է հարուցել

Լուրեր

01.04.2026 | 18:37
Նախկին պատգամավորի գործով վերականգնվել է շուրջ 454 հազար դոլարի վնաս
01.04.2026 | 18:28
Թրամփը պնդում է, որ Իրանը հրադադար է խնդրել
01.04.2026 | 18:19
Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ
01.04.2026 | 18:12
Հայաստանի գավաթ․ «Նոան» դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 18:10
Փաշինյանը Մոսկվայում է // Իրանում պատերազմը՝ օրական 12 մլն բարել նավթի կորստի պատճառ․ ԼՈՒՐԵՐ
01.04.2026 | 17:59
Մոջթաբա Խամենեին նամակով դիմել է «Հեզբոլլահ»-ին
01.04.2026 | 17:51
Թուրքիայի Մ-21 հավաքականի մարզիչը հոսպիտալացվել է խաղի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 17:42
Մոսկվան չի բանակցում. Զախարովան՝ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու մասին
01.04.2026 | 17:33
Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ է նշանակվել
01.04.2026 | 17:22
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
01.04.2026 | 17:13
Դավիթ Մինասյանին հարվածողը Փաշինյանի թիկնապահն է, որը Հովհաննավանքից քաղաքացուն դուրս էր բերել բերանը փակելով
01.04.2026 | 17:01
ՊԵԿ․ էլեկտրամեքենաների համար վճարված մաքսատուրքերը ամբողջությամբ վերադարձվել են
01.04.2026 | 16:52
Զելենսկին արդեն այսօր պետք է Դոնբասից զորքերի դուրսբերման վերաբերյալ որոշում կայացնի. Պեսկովը՝ Մոսկվայի պահանջի մասին
01.04.2026 | 16:48
ՀՖՖ-ն Ազգային արտոնագիր է շնորհել 11 ակումբի
01.04.2026 | 16:43
Ատոմակայանի աշխատողը վախվորած հրաժարվեց մեզ տրամադրել իր վարձով տարածքը. «Միասնության թևեր»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախյան պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի բնակիչների սոցիալական բողոքները շարունակում են աճել՝ տարեսկզբից երկրում սկսված թանկացումների պատճառով։ Հերթը հասել է գազին ու էլեկտրաէներգիային։

Մասնավորապես, հուլիսի 1-ից Ադրբեջանի սակագնային խորհրդի որոշմամբ՝ բնական գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են։ «Լավ» լուրը բնակիչներին Կառավարությանը կից Սակագնային խորհուրդը հայտնել է հունիսի 30-ին։

Բնական գազը թանկացել է գրեթե կրկնակի։ Մինչ այս, Ադրբեջանում բնակչության կողմից օգտագործվող բնական գազի երկու սակագին է եղել․ տարեկան մինչև 2200 խորանարդ մետր գազն արժեր 0․1 մանաթ (մոտ $0․06)՝ մեկ խորանարդ մետրի դիմաց, իսկ այս սահմանաչափից ավելին՝ 0․2 մանաթ (մոտ $0.12)։

Հիմա այլ սակագներ են գործելու։ 0․1 մանաթ սակագինը գործելու է միայն մինչև տարեկան 1200 խորանարդ մետրի դեպքում։ Այլ կերպ ասած՝ նվազագույն գնով գազի սահմանաչափը կրճատվել է գրեթե կիսով չափ։ Մինչև 2500 խորանարդ մետրը գերազանցելու դեպքում էլ կապույտ վառելիքի գինը հավասար կլինի 0․2 մանաթի (մոտ $0.12), իսկ դրանից բարձր՝ 0.25 մանաթի (մոտ $0.15)։

Բնական գազի բարձրացման նախաձեռնողը պետական նավթային SOCAR ընկերությունն է։ «Ազերգազ» արտադրական միավորումը գնի բարձրացումը բացատրել է բնապահպանական պահանջներով։

«Ազերգազի» գլխավոր տնօրեն Ռուսլան Ալիևի խոսքով՝ գազի նոր սակագները նպաստելու են Ադրբեջանում ջեռուցման ցանցերի հետագա զարգացմանը։

«Կենտրոնական ջեռուցումը կիրառվում է աշխարհի շատ երկրներում։ Այն տարբերվում է ջեռուցման անհատական համակարգից ոչ միայն գազի խնայողությամբ, այլև շատ առավելություններ ունի բնապահպանական տեսանկյունից»,- նշել է նա։

Տնտեսագետները կարծում են, որ բնական գազի գնի բարձրացումն է՛լ ավելի կբարդացնի մարդկանց կյանքը՝ սոցիալական տարբեր խնդիրներին ևս մեկը գումարելով։

Մասնավորպես, «Кавказский Узел»-ի հետ զրույցում տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլին ասել է, որ բնական գազի սակագնի բարձրացումն Ադրբեջանի բնակչության 65-70 տոկոսին կանդրադառնա։

«Հիմա, երբ սահմանը իջեցվել է մինչև 1200 խորանարդ մետրի, կարելի է վստահաբար ասել, որ մարդկանց թիվը, որոնք դա կանցնեն, բավական մեծ կլինի։ Այս թանկացումը յուրաքանչյուր երեք տնային տնտեսություններից երկուսի վրա կազդի»,- ասել է Ջաֆարլին։

Տնտեսական վերուծության կենտրոնի ղեկավար Մուհամմեդ Թալիբլին էլ լրատվամիջոցին ասել է, որ նոր սակագներն ընտանեկան բյուջեներում կավելացնեն կոմունալ ծախսերի բաժինը։

«Ադրբեջանում մեծ է կոմունալ ծախսերի մասնաբաժինը տնային տնտեսությունների բյուջեներում: Սա երկրի աղքատության ցուցանիշն է: Հիմա դրանք լրացուցիչ կավելանան: Դա ոչ միայն տնտեսական միջոց է, այլև կառավարության քաղաքականության ցուցիչ՝ մարդկանց դատապարտել օրվա հացի հարց լուծելու խնդրի, որ մարդիկ ժամանակ չունենան իրենց իրավունքները պաշտպանել։ Ցածր եկամուտները մարդկանց թույլ չեն տալիս երեխաներին լավ կրթություն տալ, իսկ քիչ կրթվածներին հեշտ է մանիպուլյացիայի ենթարկել»,- ասել է Թալիբլին։

«Кавказский Узел»-ի հետ զրույցում քաղաքացիները ևս իրենց դժգոհություններն են հայտնել։ Բաքվի բնակիչ Մուստաֆա Մարդանովն ասել է, որ նոր գները լրջորեն հարվածում են իր բյուջեին։

«Տանը կենտրոնական ջեռուցում չունենք։ Նախորդ տարի տանը տաքացման համար ծախսել ենք մոտ 2000 խորանարդ մետր, դրամական առումով՝ 200 մանաթ (118 դոլար)։ Հիմա նոր սակագնով եռակի կթանկանա»,- ասել է Մարդանովը։

Թոշակառու Մահմար Իբրահիմովան էլ նշել է, որ բնական գազի սակագինը Ադրբեջանում անհիմն բարձր է։

«Մենք նավթագազային երկիր ենք, մեզ մոտ պետք է գազի ու նավթի ցածր գներ լինեն, բայց, միևնույն է, պարբերաբար գազի ու բենզինի գները բարձրացնում են»,- ասել է Իբրահիմովան։

Իսկ ահա էլեկտրաէներգիայի գինն այսուհետ Ադրբեջանում հաշվարկելու են օրվա ժամերով։

Սակագնային խորհրդի այս որոշումները բուռն քննարկումներ են առաջացրել նաև սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում։ Թեմայի շուրջ նույնիսկ տարբեր մեմեր ու ծաղրանկարներ են տարածվում։

«Սարսափելի է, որ մենք չենք կարող մեր ձայնը բարձրացնել անգամ այն ժամանակ, երբ մեր աչքի առաջ բնակչության աղքատ շերտերն է՛լ ավելի են կարիքի մեջ հայտնվում»,- Ֆեյսբուքում գրել է օգտատերերից մեկը։

Նշենք, որ 2021 թվականն ադրբեջանցիների համար նշանավորվում է թանկացումներով։ Հունվարի սկզբին բարձրացվեցին բենզինի ու դիզվառելիքի գները։ Բացի այդ, փետրվարի 1-ից կրկնապատկվել է ջրի սակագինը։ Իսկ ահա սպառողական առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն Ադրբեջանում սկսվել է դեռ նախորդ տարվանից։

Էմմա Չոբանյան