Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 ռազմագերիների շինծու քրգործով դատավճիռը

Լուրեր

16.10.2026 | 00:55
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «Յագելոնիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ընթանում էր շիրակցի 14 գերիների շինծու քրեական գործով դատական հերթական նիստը, դատավոր Աֆգան Հաջիևի նախագահությամբ։

Հայ ռազմագերիներն են՝ Հրաչյա Ավագյանը, Գեղամ Սերոբյանը, Արմեն Բագասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մաթեսյանը, Յուրի Կարապետյանը։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարցաքննվել է երկու վկա, այնուհետև ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթերը։ Դատաքննությունն ավարտվել է։

Դատախազը պահանջել է Հրաչ Ավագյանին, Գեղամ Սերոբյանին դատապարտել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածով (պետական սահմանի ապօրինի հատում)՝ 5 տարի ժամկետով ազատազրկման, մյուսներին՝ նույն հոդվածով՝ 2 տարվա ազատազրկման։ Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հնչեցրել է դատավճիռը:

Ըստ դրա՝ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարի ազատազրկման, մյուները՝ 6 ամսվա ազատազրկման։

Նշենք, որ 14 գերիների շինծու քրգործով նախորդ նիստում դատավոր Հաջիևը հայտարարել էր, որ եթե նրանց առաջադրված մեղադրանքը հաստատվի, ապա հայ ռազմագերիները կարող են դատապարտվել 14-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման։

Հավելենք, որ Բաքուն նախ շինծու քրեական գործ էր հարուցել 14 շիրակցի գերիների, ապա՝ ևս 13-ի նկատմամբ։ Այնուհետև Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ ևս 26 շիրակցի ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտել ու գործերն ուղարկել են դատարան։

Հիշեցնենք՝ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերին, ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքներից 62 զինծառայողներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ 9 շիրակցիներ արդեն վերադարձել են,մյուսների նկատմամբ Բաքուն կեղծ քրեական գործեր է հարուցել։

Էմմա Չոբանյան