Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրի պատճենն է հանձնել Ուկրաինայի ԱԳ փոխնախարարին

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Հուլիսի 1-ին Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարության հետ՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Նախ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վասիլ Բոդնարին։ Արարողակարգային շփումից հետո տեղի է ունեցել հանգամանալից քննարկում հայ-ուկրաինական երկկողմ հարաբերություններին վերաբերող համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։

Կողմերն արտահայտել են իրենց հաստատակամությունը կազմակերպելու հնարավորինս արդյունավետ համագործակցություն՝ արդի օրակարգի պայմաններում երկու երկրների հարաբերությունների խորացման ուղղությամբ։

Ապա տեղի ունեցավ դեսպան ՎլադիմիրԿարապետյանի հանդիպումը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Ողջունելով նորանշանակ դեսպանին, նախարարը պատրաստակամություն  է հայտնել նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը բոլոր ոլորտներում։ Նախարարը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները։