Գյումրիում ներդրվել է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Գյումրի բժշկական կենտրոնում ներդրվել է STROKE գլխի սուր իշեմիկ կաթվածի բուժման նորագույն պետական ծրագիրը։ Այն շուտով կսկսի գործել, համարվում է կյանքեր փրկող ծրագիր։

Նյարդաբան Ժորա Բաղդասարյանը, որն աշխատելու է Գյումրի բժշկական կենտրոնում ու գխավորելու է այս ծրագիրը, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ իշեմիկ ինսուլտի բուժման ազգային ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է 2019 թվականից՝ սկզբում «Էրեբունի» բժշկական կենտրոնում և 1-ին հիվանդանոցում, այնուհետ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, այժմ էլ` Գյումրիում։

Հայաստանի Հանրապետության մարզերից Շիրակն առաջինն է, որտեղ ծրագիրը գործելու է։ Այն, ըստ մեր զրուցակցի, ենթադրում է ժամանակակից բուժական մեթոդների կիրառում, որը թույլ է տալիս իջեցնել մահացությունը և հաշմանդամությունը։

«Ինսուլտը ծանր հիվանդություն է, Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է մահվան երկրորդ պատճառը և հաշմանդամության առաջին պատճառը»,- ասաց Ժորա Բաղդասարյանը։

Բոլոր ծախսերը հոգում է պետությունը՝ վճարելով յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այն բավական թանկ ծրագիր է։

Ժորա Բաղդասարյանի ներկայացմամբ, կա բուժման երկու մեթոդ՝ թրոմբոլիտիկ թերապիա, երբ ուղեղը սնուցող անոթի խցանումը վերացնում են հատուկ դեղի՝ ներերակային ներարկման միջոցով։ Սակայն կա ժամանակի սահմանափակում, այն հնարավոր է բուժել ինսուլտի նշանները սկսվելուց 4,5 ժամվա ընթացքում։

Երկրորդ բուժման մեթոդը թրոմբեկտոմիան է։ Այս դեպքում ներանոթային վիրահատություն է կատարվելու, որի դեպքում ժամանակը մի փոքր ավել է։ Վիրահատությունը թեև կարելի է կատարել 24 ժամվա ընթացքում, սակայն, ըստ մասնագետի, այստեղ ևս պետք է շտապել։ Փորձը ցույց է տալիս՝ հազվադեպ է լինում, երբ 7 ժամ անց հնարավոր լինի իրականացնել վիրահատություն։

Ըստ Ժորա Բաղդասարյանի, վիրահատությունը պիտի իրականացնել այն դեպքում, երբ դեռ հնարավոր է փրկել ոչ լրիվ վնասված ուղեղի հյուսվածքները, իսկ դեպքերի ճնշող մեծամասնությունը փաստում են, որ 7 ժամից ավել տևողության ժամանակ ուղեղը վերջնական և խորը վնասվում է, վիրահատություն կատարելն էլ դառնում է անիմաստ ու վտանգավոր։

«Այս երկու մեթոդների ներդումը թույլ կտա ոչ միայն Գյումրիի, այլ Շիրակի մարզի բնակչությանն ապահովել ժամանակակից բուժումների հասանելությունը, որովհետև պետական ծրագիրը վերաբերում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Իսկ Երևան քաղաքից հեռու գտվող մարզերը և քաղաքների բնակիչները տուժված են, քանի որ այս ժամանակակից մեթոդները շատ կարճ ժամանակում է հնարավոր իրականացնել։

Հիվանդների տեղափոխումը Երևան բերում է թանկարժեք ժամանակի կորստի, չեն կարողանում ստանալ այդ բուժումները կամ ստանալու դեպքում էլ էֆեկտիվությունն ավելի ցածր է լինում»,- ասում է մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արմիկ Մովսիսյան