Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը նշում է 100-ամյակը․ Սի Ցզինպինը պողպատե պատով է վախեցրել չինացիներին սպառնացող օտար ուժերին

Լուրեր

11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
Բոլորը

Պեկինը մեծ մասշտաբներով նշում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության 100-ամյակը։ Մայրաքաղաքի կենտրոնում՝ Տյանանմեն հրապարակում, տոնակատարությանը մասնակցել է շուրջ 70,000 մարդ, հաղորդում է Euronews-ը:

Չինացի առաջնորդ Մաո Ցզեդունի ոճով հագնված Սի Ցզինպինը հայտարարել է, որ Կոմունիստական կուսակցության ղեկավարության ներքո «ժողովուրդը կարողացել է արմատախիլ անել բացարձակ աղքատությունն ու կառուցել միջին կենսամակարդակով հասարակություն», իսկ դարաշրջանը, երբ Չինաստանը հանդուրժում էր ստորացումները, մնացել է անցյալում։

«Չինաստանի ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա որևէ օտար ուժի մեզ վախեցնել, ճնշել կամ ստրկացնել: Եթե ինչ-որ մեկը որոշի դա անել, նա կխփվի չինացիների մսից և արյունից 1,4 միլիարդանոց պողպատե Մեծ պատին և կկոտրի իր գլուխը », – ասել է Ցզինպինը:

Չինաստանի Կոմունիստական կուսակցությունն ամենամեծ քաղաքական ուժն է աշխարհում: Դրա հարյուրամյակը նշանավորվել է թնդանոթի հարյուր զարկով, իսկ կործանիչներն ու ուղղաթիռները երկնքում 100 թիվն են պատկերել։

Նկատենք, որ չնայած այն փաստին, որ Պեկինում վերջին շրջանում COVID-19-ի դեպքեր չեն արձանագրվում, միջոցառմանը ներկա գտնվողներից շատերը դիմակներով են եղել:

Տաթև Ֆռանգյան