Տուգանքներ՝ արտադրական կանեփի օրինական շրջանառության համար սահմանված պահանջների խախտման համար

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը: Այն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 70 կողմ, 4 ձեռնպահ ձայներ:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կարգավորման նպատակն է ապահովել արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ պատշաճ վերահսկողությունը՝ սահմանելով օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանել, որ արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ անցկացվող ստուգումն իրականացվում է առանց ծանուցման:

Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տուգանքի նշանակում է առաջացնում, օրինակ, արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման պահանջները խախտելը, արտադրական կանեփի արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից իր արտադրանքը արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցելը, քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտումը, արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագրերի պահանջների խախտումը, օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի աշխատանքների խոչընդոտումը կամ օրինական պահանջները չկատարելը:

Տուգանք է նշանակվում յուրաքանչյուր դեպքի համար սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ից 25 հազարապատիկի չափով: