Հանկարծակի մահվան հարյուրավոր դեպքեր․ ինչի հետ է կապված աշխարհում անոմալ շոգը․ DW

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Կանադայում արտակարգ շոգը հանգեցրել է հարյուրավոր մահվան դեպքերի։ Միայն Բրիտանական Կոլումբիա նահանգում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հանկարծակի մահվան 486 դեպք, ինչը կարող է լինել շոգի արդյունք: DW-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են տեղի դատաբժիշկները։

Սա 195 տոկոսով ավելին է, քան տարվա այս ժամանակահատվածի սովորական ցուցանիշները: Նման հաղորդումներ են ստացվել նաև Կանադայի հյուսիս-արևմտյան շրջաններից։

«Վանկուվերում երբեք նման շոգ չի եղել և, ցավոք, տասնյակ մարդիկ դրանից մահանում են»,- հայտնել են Վանկուվերի ոստիկանությունից։

Լիտոն քաղաքում տեղի ժամանակով 16։20-ի սահմաններում օդի ջերմաստիճանը հասել է 49,5-ի։

Իսկ ԱՄՆ Օրեգոն և Վաշինգտոն նահանգների Փորթլենդ ու Սիեթլ քաղաքներում գրանցվել է 1940 թվականից հետո ամենաբարձր ջերմաստիճանը։ Որոշ բնակիչներ փորձում են թաքնվել շոգից ստորգետնյա ավտոտնակներում և նույնիսկ օդորակիչ ունեցող ավտոմեքենաներում: Արտակարգ շոգ պատճառով Օրեգոնում 60-ից ավելի բնակիչ մահացել է, ավելի քան 10-ն էլ՝ Վաշինգտոնում:

Օդերևութաբանները եղանակային անոմալիան կապում են, այսպես կոչված, «ջերմային գմբեթի» ազդեցության հետ, որն առաջացել է բարձր մթնոլորտային ճնշման պատճառով: Washington Post-ի տված հարցազրույցում փորձագետներից մեկն ասել է, որ ներկայիս բնական ֆենոմենը ծայրաստիճան ինտենսիվ է, և համադրելի երևույթները գրանցվում են «միջինում միայն մի քանի հազար տարին մեկ անգամ»: Այնուամենայնիվ, ըստ նրա, կլիմայի մարդածին փոփոխություններն «ավելի հավանական են դարձնում այս տեսակի անսովոր դեպքերը»:

Տաթև Ֆռանգյան