Թուրքական մամուլում ակտիվորեն տարածվում է Հայաստանի հետ սահմանի պահպանության մասին հրապարակումը (լուսանկարներ)

Լուրեր

13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական լրատվական կայքերը, հատկապես իշխանական, (TRThaber.com, sabah.com.tr, haberturk.com, aksam.com.tr) ակտիվորեն շրջանառում են հայ-թուրքական սահմանի Կարսի հատվածում տեղակայված Մուստաֆա Քոչաք սահմանային զորամասի վերաբերյալ պատրաստված հրապարակումը: Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության կողմից պատրաստված հրապարակումը, որին կցված է նաև տեսանյութ, անդրադառնում է հայ-թուրքական սահմանի՝ Կարսին հարակից հատվածում իրականացվող հերթապահությանը: Հրապարակման մեջ տեղեկացվում է, որ հայ-թուրքական սահմանը հսկվում է սովորական ու ջերմային տեսախցիկներով, ինչպես նաև զինվորներն օգտագործում են գիշերային տեսանելիության սարքեր. փոխանցում է EH-ն:

«Աշտարակների վրա հերթապահություն իրականացնող զինվորներն էլ մատները զենքի ձգանին պահած հետևում են, որպեսզի անհրաժեշտ պահի միջամտեն սահմանը խախտելու դեպքերին»,- գրել է Թուրքիայի հեռուստառադիոընկերության լրատվական կայքը (TRThaber.com):  

Հրապարակման մեջ խոսվում է նաև հենց զորամաս լրատվական գործակալության կատարած այցի օրը տեղի ունեցած սահմանային միջադեպի մասին, որի ժամանակ «սահմանապահ զինվորները ակնթարթային միջամտություն են ցուցաբերել»: Սահմանախախտը եղել է Կարսի շրջանի գյուղերից մեկի բնակիչ, որ անհայտ պատճառներով հայտնվել է սահմանային արգելված գոտում:

«24 ժամ տեսախցիկներով սահմանը վերահսկող զինվորները անմիջապես նկատել են գյուղացուն ու արագ մեկնելով սահմանային տվյալ հատված, տեղափոխել են վերջինին այլ տեղ»,- գրում է պետական լրատվամիջոցը՝ ավելացնելով, որ դրանից հետո սահմանապահ զինվորները մանրակրկիտ ստուգել են սահմանի մոտ 10 կիլոմետրանոց հատվածն ու վերադարձել զորանոց: