Հայկ Մարությանն այլևս «սև՞» է. Փաշինյանի հետ լարված հարաբերությունների հետևանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

Երեք տարի առաջ հայաստանյան քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանած Հայկ Մարությանն այսօր ինքն է հայտնվել սևերի դաշտում: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դժգոհ է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն արտահերթ ընտրությունների ժամանակ չի աջակցել Փաշինյանի թիմին:

Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը Factor TV-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ Հայկ Մարությանի հետ հարաբերությունները լարված են:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Հայկ Մարությանի հրաժարականի պատճառ չի տեսնում: Նա հիշեցնում է Արայիկ Հարությունյանի՝ նախկինում ասված խոսքերը, որ Մարությանի քաղաքապետ դառնալուց հետո խնդիրներ են լուծվել:

Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի լարված հարաբերությունների մասին տեղեկություններ տարածվեցին 2020 թվականի կեսերին։ Ըստ ամենայնի՝ հակասությունները խորացան 44-օրյա պատերազմի հետ, երբ Երևանի քաղաքապետը որևէ կերպ չաջակցեց իշխանություններին: Փաշինյանն ու Մարությանը իրենց հարաբերությունների մասին մինչ այս պահը չեն խոսել՝ այդպես էլ չբացատրելով, թե ինչ է տեղի ունեցել մեծ ոգևորությամբ արված հեղափոխությունից հետո:

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից որևէ կերպ դեռ չեն արձագանքել Փաշինյանի և Մարությանի հակասություններին: Սակայն մասնավոր զրույցներում չեն բացառում Հակ Մարությանին անվստահություն հայտնելու և ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանին քաղաքապետ ընտրելու հավանականությունը:

Ուշագրավ է, որ իր հետագա պաշտոնավարման շուրջ տեղի ունեցող թեժ քննարկումների ֆոնին Հայկ Մարությանն ակտիվացել է․ նա հենց ընտրությունների հաջորդ օրվանից անօրինական շինությունների ապամոնտաժման լայնածավալ գործընթաց է սկսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան