ՌԴ-ում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում հնդկական շտամին

Լուրեր

11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
Բոլորը

Ռուսաստանում հայտնաբերված կորոնավիրուսի դեպքերի շուրջ 90 տոկոսը բաժին է ընկնում հնդկական շտամին։ Այս մասին հայտարարել է Գամաելի անվան համաճարակաբանության ու միկրոկենսաբանության գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այժմ մենք գիտենք, որ մեր երկիրը COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ ունի՝ «Սպուտնիկ V»-ն, որը պետք է առավելագույնս արագ ու լայնորեն կիրառել՝ համաճարակը կանգնեցնելու համար գոնե Ռուսաստանի տարածքում, քանի որ այս հիվանդությունը չափազանց նենգ է ու պարզապես թեթև ձևով դրանով հիվանդանալը դեռ չի նշանակում պաշտպանվել այդ հիվանդությունից»,- ընդգծել է Գինցբուրգը։

Նա նաև կոչ է արել կորոնավիրուսից բոլոր ապաքինվածներին պատվաստվել։ Դա թույլ կտա արյան մեջ հակամարմինների բարձր ցուցանիշ ունենալ, որոնք կչեզոքացնեն վիրուսը։

Տաթև Ֆռանգյան