Ջո Բայդենը նշել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ընդհանուր շահերը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անվանել է մի քանի ոլորտներ, որոնցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերը համընկնում են։ Այս մասին նա խոսել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դրամահավաքի միջոցառման ժամանակ ունեցած ելույթում, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

«Ես Ռուսաստանի նախագահ Պուտինին հասկացրել եմ, որ Ամերիկայի և ՌԴ-ի միջև հարաբերությունները պետք է լինեն կայուն ու կանխատեսելի, մենք պետք է հնարավորություն ունենանք համագործակցել այնտեղ, որտեղ ունենք ընդհանուր շահեր՝ միջուկային զենքի չտարածումն ու կլիմայի փոփոխությունը»,- նշել է Բայդենը։

Ընդ որում, նա խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել կիբերհարձակման ու ԱՄՆ-ի տնտեսությանը միջամտելու դեպքում։

«Մենք մրցում ենք 21-րդ դարի համար, թե ով է ունենալու ամենաուժեղ տնտեսությունը 21-րդ դարում: Մնացյալ աշխարհը ևս չի սպասում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Նա շեշտել է, որ Չինաստանը նույնպես պետք է հավատարիմ մնա «վարքի նման կանոններին»:

Հիշեցնենք՝ Պուտինի ու Բայդենի բանակցությունները տեղի են ունեցել հունիսի 16-ին։

Տաթև Ֆռանգյան