Լաչինում ադրբեջանական զինվորական բեռնատար է վթարի ենթարկվել․ 2 ադրբեջանցի զինծառայող է մահացել

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Այսօր Արցախի գրավյալ Քաշաթաղի՝ Լաչինի շրջանում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Պաշտպանության նախարարությունը, գրում են, որ «Կամազ» մակնիշի զինվորական բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով մահացել են կրտսեր սերժանտ  Ջոշգուն Զեյլանյլի Չինգիզօղլուն և ժամկետային զինծառայող Օրհան Ռահիմլի Էլհանօղլին։

Ըստ տեղեկությունների՝ մեքենան, որում եղել են զինծառայողները, գլորվել է ձորը։  Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

Նշենք, որ վերջին շրջանում դժբախտ պատահարներ ադրբեջանցի զինծառայողների հետ հաճախ են լինում Արցախի գրավյալ շրջաններում։ Մասնավորապես, Քարվաճառի շրջանում հունիսի կեսերին Ալ լճում լողալիս խեղդվել էր կապիտան Իլհամ Ֆարզալիևը։ Այս դեպքի նախօրեին էլ, դարձյալ Լաչինի շրջանում,  ավտովթարի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող էր մահացել՝ ավագ լեյտենանտ էլմեդդին Նասիբովն ու ենթասպա Ջամալ Ջամալին։

Էմմա Չոբանյան