Շարունակվում է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
28.06.2021 | 14:08Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ վերջին օրերին շարունակվել է ապօրինի կառույցների ապամոնտաժումը Երևանի տարբեր վարչական շրջաններում. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Քաղաքապետարանին ապամոնտաժման ընթացքում մեծապես աջակցում են ՀՀ ոստիկանության ուժերը՝ պահպանելով հասարակական կարգը քանդման աշխատանքների ընթացքում:
Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակվում է։
Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից: