Ոչ մականունավոր պատգամավորներ, Հոկտեմբերի 27-ի ողբերգություն․ խորհրդարանների պատմությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը կազմավորվեց   1990թ.  և ուներ 260 պատգամավոր: Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: 1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Գերագույն խորհուրդն առաջին նստաշրջանում` օգոստոսի 23-ին, ընդունեց անկախության հռչակագիրը:  Դրա հիման վրա մեկ օր անց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը   Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

Հայաստանի առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան 1995թ. հուլիսի 5-ին։   Օրենքով սահմանված 5 տոկոսի շեմը հաղթահարեց 5 կուսակցություն․ «Հանրապետություն» միավորում` 50 տոկոս, «Շամիրամ»` 20 տոկոս, ՀԿԿ` 15 տոկոս, ԱԺՄ` 7,5 տոկոս, ԱԻՄ` 7,5 տոկոս:

1-ին գումարման ԱԺ պատգամավոր Բագրատ Ասատրյանը հիշում է՝ անդրանիկ խորհրդարանը լիովին տարբերվում էր հետագա բոլորից․ այն առանձնահատուկ էր։ Առաջին խորհրդարանը ձևավորվեց երկարատև քաղաքական պայքարի արդյունքում։ Ասատրյանի խոսքով՝ բուռն բանավեճեր լինում էին, բայց դրանք բովանդակային էին՝ սկզբունքային հարցերի շուրջ։

2-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 1999թ. մայիսի 30-ին: Ըստ արդյունքների` 5 տոկոսի սահմանագիծը հաղթահարեց 6 կուսակցություն և դաշինք․ առաջին տեղում «Միասնություն»  դաշինքն էր՝ շուրջ 42 տոկոս ձայներով։

2-րդ գումարման խորհրդարանն առանձնացավ սարսափելի իրադարձությամբ։ 1999 թ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստերի դահլիճում եռօրյա նիստերի վերջին օրը` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, ԱԺ նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք և կրակ բացեցին ԱԺ պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն  Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

2-րդ և 3-րդ գումարման խորհրդարանների պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը     խորհրդարան էր անցել Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքով։ Հիշում է՝    1999-ի ընտրություններից առաջ դաշինքի մշակած նախընտրական  ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ այս ոճրագործության հետևանքով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան