ԵՄ ղեկավարները չեղարկել են Պուտինի հետ բանակցություններ վարելու առաջարկը

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում գագաթնաժողովի ժամանակ չեղարկել են Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջարկը՝ պաշտոնական բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Եվրոպացի դիվանագետները նշել են, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ևւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը բացառվել է ԵՄ գագաթնաժողովի եզրափակիչ կոմյունիկեից երկար բանակցություններից հետո։

Մեկ այլ դիվանագետի խոսքով՝ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ քննարկումների ժամանակ նախազգուշացրել են, որ պատրաստ են վետո դնել այդ փաստաթղթի վրա։ Եվս մեկ աղբյուրի խոսքով՝ շուրջ մեկ տասնյակ ԵՄ անդամ պետություններ հասկացրել են, որ իրենց դուր չի գալիս կա՛մ բուն գաղափարը, կա՛մ վերջին պահին այն առաջարկելու հանգամանքը։

Անգելա Մերկելը հայտարարել է, որ կմշակվեն Ռուսաստանի հետ բանակցությունների այլ ձևաչափեր ու պայմաններ, սակայն ո՛չ առաջնորդների մակարդակով, օրինակ՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ու Եվրախորհրդարանի ղեկավար Շառլ Միշելի հանդիպում ՌԴ ղեկավարության հետ։

Տաթև Ֆռանգյան