Վրաստանն ու Թուրքիան մտադիր են ընդլայնել ազատ առևտրի մասին համաձայնագիրը

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանն ու Թուրքիան քննարկել են երկու երկրների միջև Ազատ առևտրի համաձայնագրով գյուղատնտեսական ապրանքների սակագների հետագա ազատականացման հարցը, ինչպես նաև փաստաթղթում ծառայությունների մատուցումը ներառելու հնարավորությունը։ «Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Անկարայում տեղի է ունեցել վրաց-թուրքական ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում Միասնական կոմիտեի 12-րդ հանդիպումը, որի ընթացքում բանակցություններ են վարվել երկու երկրների միջև Ազատ առևտրի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին:

Վրացական կողմի պատվիրակությունը ղեկավարել է էկոնոմիկայի փոխնախարար Գենադի Արվելաձեն, իսկ թուրքական կողմինը՝ առևտրի փոխնախարար Մուստաֆա Թուզջուն։

Ըստ Ավրելաձեի՝ համաձայնագրի փոփոխություններն ու հետագայում գյուղատնտեսական սակագների ազատականացումը կմեծացնեն Վրաստանից Թուրքիա արտահանումները ու կօգնեն վրաց արտադրողներին իր գյուղատնտեսական ապարանքներն ավելի մրցունակ դարձնել թուրքական շուկայում։