Նրան լարված վիճակում գտնվել չի կարելի․ փաստաբանը՝ «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավարի առողջական վիճակի մասին

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երեկ երեկոյան «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանին՝ մինչև կալանավորման որոշման հրապարակումը, շտապօգնության մեքենայով տեղափոխել էին «Շենգավիթ» բժշկական կենտրոն։

Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նա վերջերս է ծանր վիրահատության ենթարկվել և նրան լարված վիճակում գտնվել չի կարելի, այժմ գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո։

«Հիմա գտնվում է լարված, մտահոգ վիճակում։ Արդեն 20 տարի է՝ շաքարային դիաբետ ունի, և, բնականաբար, այդ հիվանդության պայմաններում իրեն լարված վիճակում գտնվել չի կարելի, այսինքն՝ ինչ-որ էմոցիոնալ սթրես չի կարող տանել, իսկ կալանավորումից ավելի բարդ էմոցիոնալ սթրես չեմ պատկերացնում»,- ասաց Ալեքսանյանը։

Նշենք, որ երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմել են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի Չարչյանը կարողանա օգտվել իր լիազորությունից, և վերացնեն կալանավորումն ու խափանման միջոց ընտրեն գրավը։ Այս պահին Չարչյանի պաշտպանները դատախազից պատասխան դեռ չեն ստացել։ Նշենք նաև, որ օրենքը նման դեպքերի համար 5-օրյա ժամկետ է պահանջում։ 

Չարչյանի պաշտպաններն այսօր դիմելու են Վերաքննիչ դատարան՝ կալանքի որոշումը վերանայելու հայցով։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին համացանցում տարածվել էր ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը պարտադրում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ձայնագրության մեջ նա սպառնում էր աշխատակիցներին՝ ասելով, թե ինքը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու է, և եթե որևէ մեկը չկատարի իր «խնդրանքն ու պահանջը» և չմասնակցի ընտրություններին, ապա կարժանանա «շատ կոշտ վերաբերմունքի և համարժեք պատասխան կստանա»։

«Ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ՝ ով է գնացել ընտրության և ով չի գնացել»,- հրապարակված ձայնագրությունում ասում է Արմեն Չարչյանը։

Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց, իսկ հունիսի 23-ին դատարանը նրան կալանավորելու որոշում կայացրեց։ 

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ ԲԿ ղեկավարն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Արփի Հակոբյան