Խաժակյանին ասացի՝ ՔՊ-ն ու «Հայաստան»-ը վերցնելու են ձայների 75 տոկոսը, մնացած ձայները փոշիանալու են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 13:18
Իշխող ուժի կողմից արդարադատության ընտրովի կիրառումը նշանակում է՝ երկրում այն չկա․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 13:07
ՊԵԿ-ը 78.4 մլն դրամի չվճարված հարկ է բացահայտել Ծառուկյանի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցում
31.07.2026 | 12:56
Ստամբուլի հայկական գերեզմանտան վրա հարձակվողն ընդունել է մեղքը
31.07.2026 | 12:50
Ջանես Նազարյանն ամփոփել է Բաքվում նվաճած չեմպիոնությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:45
Anthropic-ի ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից ու հարձակվել երեք ընկերությունների համակարգերի վրա
31.07.2026 | 12:34
Ի՞նչ անենք, իր նման մարդ բռնել տա՞նք. Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:25
«Բավարիան» 15 գոլ է խփել ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 12:17
Ալեքսան Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
31.07.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություն է// «Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է հեռացված ցուցանակով․ ԼՈՒՐԵՐ
31.07.2026 | 11:59
Մարոկկոյից հազարավոր միգրանտներ խախտել են սահմանն ու ներխուժել Իսպանիա․ Մադրիդը զորքեր է տեղակայում Սեուտայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:50
Հեռացվել է «Մուլտի Վելնես» անվանումը, քաղաքապետարանի դրոշն է բարձրացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 11:45
«Հայաստանի ժողովրդավարական հետագիծը ընտրություններից հետո» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ
31.07.2026 | 11:41
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ Քոչարյանը նրան նաև 200 հազար դրամ փաստաբանի վարձատրության գումար պետք է վճարի
31.07.2026 | 11:36
12 թիմով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը
31.07.2026 | 11:30
Դնեպրոպետրովսկի մարզում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
Բոլորը

Ընտրությունները վերածվել են հանրաքվեի, մարդիկ վերահաստատել են հեղափոխությունը, ձայն են տվել գործող իշխանությանը՝ նախկինների վերադարձը թույլ չտալու համար: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տեսակետը հայտնեց այսօր հրավիրված ասուլիսում:

«Իրականում ժողովուրդը մեր գաղափարները շատ լավ ընդունեց: Սակայն մի բան է ընդունել, մի բան է՝ գնալ քվեարկել դրա համար: Քվեարկությունը տեղի է ունենում որոշակի համակրանքների, վախերի արդյունքում: Սա խորհրդարանի ընտրություն չդարձավ: Վերջին պահին դա դարձավ հանրաքվե: Գործող և նախկին իշխանության բարձրախոսներն ավելի ուժեղ էին, քան մերը, մեր ձայնն այդ արանքում խլացվեց: Իսկ այդ բարձրախոսներով ինչ էր ասվում. նրանք ասում էին՝ հեղափոխությունը վատ է, սխալ է եղել, այս կողմից ասում էին՝ լավ է, շարունակելու ենք հեղափոխությունը: Քանի որ մեր ժողովուրդն արել է այդ հեղափոխությունը, և մոտ 90 տոկոսը մասնակցել է հեղափոխությանը՝ սփյուռքում, Հայաստանում, բնականաբար, ժողովուրդը պետք է վերահաստատեր, դա ակնհայտ էր: Մարդիկ գնացին և վերահաստատեցին հեղափոխությունը»,-ասաց Մարուքյանը:

Ըստ նրա՝ պատերազմը և հեղափոխությունն իրար հետ որևէ կապ չունեն, նախկին իշխանությունը փորձել է հեղափոխությունը կապել պատերազմի պարտության հետ, բայց դրանց կապը չկա: «Փաստ չկա, որ դրանք իրար հետ կապ ունեն: Եվ ժողովուրդն էլ իր քվեարկությամբ ցույց տվեց, որ դրա կապը չկա: Մարդիկ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով, նրանից դժգոհ լինելով էլ անգամ՝ նրան ընտրեցին, որ նախկին իշխանությունները չգան»,- ասաց Մարուքյանը:

Մարուքյանը համոզված է, որ մինչև քվեարկությունից առաջ վերջին 3 օրը ԼՀԿ-ն ունեցել է անցողիկ տոկոսներ: Այդ ամեն ինչը փոխվել է վերջին երկու օրվա մեջ՝ վախերի տակ: Նրա խոսքով՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը տեսնելուց հետո՝ շատ մարդիկ մտածել են, թե նախկին իշխանությունը կարող է հետ գալ և փոխել են իրենց որոշումը, ձայնը տվել իշխանությանը: Մարուքյանի խոսքով՝ այս մասին քաղաքացիները բարձրաձայնել են, օրինակ, իրենց Եղեգնաձորի գրասենյակում:

Նա հիշեցրեց՝ նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին կոչ է արել մի կողմ քաշվել, այլապես գործող իշխանությունը վերընտրվելու է:

«Ընդդիմության հանրահավաքից հետո, ես Դավիթ Խաժակյանին ասացի՝ ՔՊ-ն ու «Հայաստան»-ը վերցնելու են ձայների 75 տոկոսը, մնացած ձայները փոշիանալու են»,-նշեց Մարուքյանը:- Զարգացումները եկան, հասան այն կուլմինացիային, որ մարդկանց մեջ մի վախ մտավ, որ նրանք գալիս են, իսկ ես միշտ ասել եմ, որ գալու հնարավորություն չունեն, կարող են ընդամենը մի լավ խմբակցություն ունենալ»:

Մանրամասները՝ տեսանյութում: