2.9 ցենտ` մեկ կիլովատտ էլեկտրաէներգիայի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արագածոտնի մարզում դեռևս 3 տարի առաջ նախագծված 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի վերջնական կառուցումը կհետաձգվի 2 տարով։

2020 թվականի դեկտեմբերի 3-ին ընդունված որոշման համաձայն՝ Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների վարչական տարածքներում պետք է կառուցվեր «Այգ-1» 200 ՄՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։

Կայանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության հայտարարած մրցույթին մասնակցել են երեք ընկերություններ՝ հաղթող է ճանաչվել Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Abu Dhabi Future Energy»–ն, որը ներկայացրել է ամենացածր սակագնային առաջարկը` 1ԿՎտ էլեկտրաէներգիայի համար՝ 2.9 ցենտ։

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վերանայվեց կայանի կառուցման վերաբերյալ ընդունված որոշումը։ Նախորդ որոշմամբ կառուցապատողի հետ պայմանագրի ստորագրումից հետո նրան տրվում էր 180 օր ֆինանսական ամփոփման համար։ Բայց, ինչպես հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը խնդրել է այդ ժամկետն ավելացնել շուրջ 3 անգամ` 180-ի փոխարեն սահմանելով 545 օր։ Կայանքը գործարկվելու է 2025թ-ին։

Ավինյանի խոսքով՝ բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտավորապես 174 մլն դոլարի։

Մանրամասները՝ տեսանյութում: