Տիգրան Ավինյանը մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը

Լուրեր

17.09.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 17-ի դրությամբ
17.09.2026 | 10:15
Դատախազության միջնորդությամբ Վանաձոր համայնքին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
17.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:36
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն 2026» միջազգային համաժողովը. ՈՒՂԻՂ
17.09.2026 | 09:29
Հայ հոգևոր առաջնորդները Սպիտակ տանը հանդիպել են Թրամփին և աղոթել Հայաստանի ու ԱՄՆ-ի խաղաղության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
Բոլորը

Հունիսի 23-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, «ՀայՓոստի» և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ. տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից:

Կարմիր ժապավենը կտրելուց և գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարելուց հետո փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա նախ շնորհավորել է ՀՀ-ում տեղի ունեցած, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարևոր հանգրվան է, և այս հանգրվանից հետո մենք իրապես արժևորում ենք ժողովրդավարության հաղթանակը, և բացելու ենք հնարավորությունները երկարաժամկետ զարգացման և խորքային բարեփոխումների ընդունելի փուլի համար»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ դեռևս 2018թ. Հայաստանի կառավարությունը ​որպես առաջնահերթություն է ընդունել հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը. «Հանրային կառավարման բարեփոխումները բաղկացած են 4 հիմնական հենասյուներից, որոնցից մեկը հենց Հանրային ծառայությունների մատուցումն է, և հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը: Կարելի է ասել, որ սրանք առաջին քայլերն են հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում, ինչից հետո ունենալու ենք ծառայությունների մատուցման թվային հարթակներ, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացում, և այս տարվա ավարտին, մենք ակնկալում ենք ունենալ նմանատիպ հավելվածներ»:

Փոխվարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ միասնական գրասենյակները ոչ միայն հնարավորություն են ստեղծում կենտրոնացնել պետական ծառայությունները մեկ հարկի տակ և ազատել քաղաքացուն տարբեր պետական մարմիններ այցելելուց և ժամանակի կորստից, այլ նաև որակապես փոխվում է ծառայության որակը. «Ուզում եմ շնորհավորել բոլորին այս մեծածավալ աշխատանքի իրականացման համար, ուզում եմ շնորհավորել Գյումրու բնակիչներին, հասարակությանը, մեր մյուս նախարարություններին, գերատեսչություններին, Հայփոստին՝ կատարված աշխատանքների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ում շնորհիվ այս աշխատանքը դարձավ իրականություն»:

Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «ՀայՓոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ: