Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Լուրեր

30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:18
Սամվել Մայրապետյանի և նրա կնոջ ընկերության՝ Աբովյան 10 հասցեի գույքի բռնագանձման գործը կրկին կքննվի դատարանում
30.10.2026 | 18:15
Այն, ինչ կարելի է Փաշինյանին, քրեորեն պատժելի է մյուսների համար․ ինչպես է օրենքը կիրառվում ընտրողաբար
30.10.2026 | 18:10
Բելառուսն արգելել է հայկական կոնյակի վաճառքը // Ալեն Սիմոնյանը Մոսկվա կմեկնի․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 18:02
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանի սահմանազատման գործընթացը
Բոլորը

Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին:

Նիկոլ Փաշինյան – Մեր երկիրն անցել է խորհրդարանական ընտրությունների միջով բավական լարված իրավիճակում: Ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ որ լիարժեք ապահովվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արտահայտման հնարավորությունը: Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրությունը բարձր գնահատեց խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Մեր ընդդիմախոսներից շատերն ասում էին, որ դուք, այսինքն՝ մենք, 2018 թվականին այսպես ասած, ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չունեիք, որովհետև արդյունքներն ի սկզբանե բոլորին ակնհայտ էր: Եվ այս առումով նույնպես, կայացած ընտրությունները ես համարում եմ Հայաստանում ժողովրդավարության հաղթանակը, որովհետև պիտի խոստովանեմ, որ ընտրությունների արդյունքներն ամենևին էլ կանխատեսելի չէին, այլ, ընդհակառակը, անկանխատեսելի էին:

Բայց, կարծում եմ, շատ կարևոր է այն արձանագրումը, որ Հայաստանի իշխանությունը, կառավարությունը քաղաքական կամք և սկզբունքայնություն դրսևորեց և ապահովեց քաղաքացիների լիարժեք կամարտահայտությունը և ընտրությունների մրցակցայնությունը, ինչն արձանագրված է միջազգային հանրության կողմից: Եվ, ընդհակառակը, եթե ընտրությունների արդյունքների վրա ակնհայտ ապօրինի ազդեցություն գործելու ինչ-որ դեպքեր արձանագրվեցին, ապա դրանք որոշ դեպքերում արձանագրվեցին հենց ընդդիմության ներկայացուցիների կողմից:

Ամեն դեպքում, պարոն Հայրապետյան, ես այսօր ուզում էի լսել Ձեր տեսակետները քաղաքական կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ և այն մասին, թե ինչ կարող ենք անել, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի և ավելի հասանելի լինեն միմյանց համար: Շնորհակալ եմ:

Միքայել Հայրապետյան – Նախ, մեզ համար՝ «Պահպանողական կուսակցության» համար, բացարձակապես վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները, ինչի մասին հաջորդ օրն իսկ մենք հայտարարություն ենք արել՝ դրանով դադարեցնելով մեր նախընտրական «Ազատ Հայրենիք» դաշինքում «Պահպանողական կուսակցության» ներկայությունը: Այնպես որ, այդտեղ խնդիր չկա՝ այո, վիճարկելի չեն այս ընտրությունների արդյունքները: Բայց, ընտրությունները ցույց տվեցին, որ ազգային համաձայնության անհրաժեշտություն կա: Դրա հակառակը Հայաստանում քաոսն է, որը հայկական օրակարգ չէ, և մենք ոչ միայն չենք սպասարկի, այլև դեմ կգնանք այդ քաոսին, որ ուժի կողմից էլ այն հրահրվի:

Նաև հայկական ներուժի համախմբման խնդիր ունենք, թվային Հայաստանի, նոր, արդի աշխարհի հետ խոսող Հայաստանի խնդիր ունենք այսօր: Դա մարտահրավեր է: Այլապես մեր էթնոսը նոր ստեղծվելիք, արդեն իսկ շունչը զգացվող այս տարածաշրջանում ապագա չի կարող ունենալ: Մենք պետք է արդիականացվենք, բայց ոչ հիմնական արժեքները կորցնելով: Եվ այստեղ հիմնարար է հոգևոր անվտանգությունը, որը, ցավոք, մինչ այսօր բաց է մնացել:

Եվ այն, որ Չարենցն ասում էր՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», մենք այդ ուժ հասկացության վերասահմանման խնդիր ունենք: Վստահ եմ, որ Չարենցն էլ բազկի ուժի մասին չէ, որ խոսել է, այլ մտքի և ոգու ուժի մասին, որն այսօր հնարավոր է իրականացնել: Իսկ դա հնարավոր է բացառապես նոր իշխանության նախընթաց քայլեր անելու շնորհիվ: Մարտահրավերներին դիմակայելու համար «Պահպանողական» կուսակցությունը պատրաստ է ցանկացած մարտահրավերի պարագայում սատար լինել և օգտակար լինել, որովհետև մենք բոլորս մեկ նավի վրա ենք: Ինչպես որ Գարեգին Նժդեհն էր ասում՝ անկախ հայրենիքի վարչակազմից, հայրենիքին ծառայել է պետք, հայրենիքը սիրել է պետք, հայրենիքը մեր ընդհանուրն է, և մենք՝ Պահպանողականներս, պատրաստ ենք լծվելու այդ դիմագրավելու գործին: Շնորհակալություն: