Մուրադովն ասել է` ականապատման քարտեզների դիմաց կարող էր վերադարձնել բոլոր գերիներին. Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Մենք ասել ենք, որ եթե ունենանք իշխանություն և կարողանանք հանդես գալ պետության կողմից, պետության լծակները օգտագործել, ապա, այո, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր հայտնի հայտարարությանը, թե կարող է 3 օրում վերադարձնել բոլոր գերիներին:

«Ես ասել եմ, որ իշխանության գալու դեպքում մեր առաջնային հարցերը լինելու են երկուսը. Մեր անվտանգային համակարգի արագ վերականգնում և սահմանների պահպանության ապահովում, և երկրորդը՝ գերիների վերադարձի հարցի լուծում:

Իմ հայտնի հայտարարությունից հետո եղել են շահարկումներ, ասել են՝ եթե կարող ես գերիների հարցը լուծել երեք օրում, ինչու չես լուծում:

Դուք տեսաք, որ նախընտրական քարոզչության վերջին շաբաթում Նիկոլ Փաշինյանը վերադարձրեց գերիների 15 հոգանոց խումբ՝ ականապատ քարտեզների փոխանակման պայմանով:

Հիմա եթե կարող էին այդ քարտեզները տալ Ադրբեջանին և վերադարձնել գերիներին, ինչու դա չեն արել 6 ամիս առաջ: Ընդ որում՝ ռուսական կողմից եղավ հայտարարություն մամուլում, որ երբ Մուրադովն ուզել է այդ քարտեզները, հայկական զինված ուժերը ասել են, որ բնության մեջ այդպիսի քարտեզներ գոյություն չունեն: Մուրադովն ասել էր, որ այդ քարտեզների դիմաց կարող են վերադարձնել Ադրբեջանում գտնվող բոլոր գերիներին»,- ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները չեն փորձել լուծել հարցն ամբողջական, այլ միայն փորձել են պահի տակ ռեյտինգ ավելացնելու հարց լուծել:

«Եթե ի վերջո որոշում կայացենք գնալ խորհրդարան, միանշանակ օգտագործելու ենք մեր հնարավորությունները և զբաղվելու ենք թե՛ գերիների, թե անվտանգային համակարգի վերականգնման հարցը»,- ընդգծեց Վանեցյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: