Մոսկվայում փորձում են հասկանալ՝ Թուրքիայի ինչի՞ն է պետք Ադրբեջանում ռազմաբազայի տեղակայումը․ այն կարող է ստեղծվել 5 տարվա ընթացքում

Լուրեր

14.12.2024 | 15:11
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախորդ շաբաթ Արցախի գրավյալ տարածքներ, մասնավորապես՝ հայկական Շուշի այցին անդրադարձել է ՌԳԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը Forbes-ում հրապարակված իր հոդվածում։

Նա գրում է Էրդողանի ու Ալիևի կնքած «Շուշիի հռչակագրի» մասին՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք տարածաշրջանում թուրքական ռազմական բազաների տեղակայումն անհրաժեշտ է և որքանով է այն հնարավոր։

Ըստ Պրիտչինի՝ ամենայն հավանականությամբ, Բաքվի ու Անկարայի միջև կնքված նոր հռչակագիրը կոչված է ընդգծելու Թուրքիայի ներդրումը Ադրբեջանի հաղթանակում Արցախյան երկրորդ պատերազմում։

«Անկարան ոչ միայն քաղաքական աջակցություն ցուցաբերեց Բաքվին միջազգային հարթակում, այլև իր դաշնակցին տրամադրեց ժամանակակից զինատեսակներ, առաջին հերթին՝ անօդաչուներ։ Բացի այդ, թուրք զինվորականներն օգնեցին պլանավորել ու կազմակերպել ռազմական գործողությունները»,- գրում է փորձագետը։

Նա հավելում է, որ Անկարայի համար պատերազմը դարձավ հիանալի հնարավորություն՝ սահմանելու իր հարաբերականորեն նոր շահերը Հարավային Կովկասում։ Չնայած Թուրքիան նախկինում ևս համերաշխություն էր ցուցաբերում Ադրբեջանին ու դեռ 1990-ական թվականներից փակել է սահմանը Հայաստանի հետ, սակայն աշխարհաքաղաքական և ռազմական առումով Անկարայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը համեմատաբար սահմանափակ է եղել։ Հոդվածագիրը բերում է 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրինակը, երբ Թուրքիան հիմնականում սահմանափակվեց Բաքվին դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով։

«2020 թվականի աշնանից՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկից հետո, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները մեն անգամ չէ, որ հանդես են եկել բանակցային գործընթացում միջազգային միջնորդների շարքում Անկարայի ներառման օգտին՝ ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներին հավասար։ Միջնորդի կարգավիճակը հնարավորություն կտար ամրանալ տարածաշրջանում, իդեալական տարբերակով՝ այնտեղ տեղակայել թուրք խաղաղապահներ»,- գրում է Պրիտչինը։

Նրա խոսքով, սակայն, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված հրադադարի հայտարարությամբ, Թուրքիան դուրս է մղված, գլխավոր դերը հատկացված է Ռուսաստանին, խաղաղության պահպանման երաշխավորներն էլ ռուս խաղաղապահներն են։

Ըստ փորձագետի՝ Թուրքիան փաստացի մնացել է պայմանավորվածություններից դուրս, ոչ մի անգամ հիշատակված չէ փաստաթղթում ու չի ստացել միջնորդի կամ անվտանգության երաշխավորի կարգավիճակ։ Անկարայի համար միակ մխիթարանքը ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնն է։

«Բնական է, որ նման արդյունքները չէին կարող Անկարայի հավակնությունները բավարարել։ Թուրքիան սկսեց ավելի ակտիվանալ․ Էրդողանը միակ օտարերկրյա ղեկավարն էր 2020թ․ Բաքվի հաղթանակի շքերթում, թուրքական ընկերությունները դառնում են գլխավոր արտասահմանյան ներդրողները շրջանների վերականգման գործընթացում։ Այս շարքում էլ պետք է դիտարկել Թուրքիայի նախագահի այցը Շուշի»,- կարծում է ռուս փորձագետը։

Նա նշում է, որ «Շուշիի հռչակագիրը», ի տարբերություն նախորդ բոլոր երկկողմ համաձայնագրերի, իրավաբանորեն Ադրբեջանում թուրքական զորքի տեղակայման հնարավորություն է ընձեռում։

Հեղինակը նաև գրում է, թե ինչ խնդիրներ այն կարող է ստեղծել Ռուսաստանի համար։ Նրա համոզմամբ՝ Բաքվի համար, թուրքական բազայի հայտնվելու դեպքում, ռազմավարական օգուտներ չկան, քանի որ «Ադրբեջանն արդեն լուծել է իր համար առանցքային խնդիրը՝ ԼՂ-ի շուրջ շրջանների վերադարձը»։

«Առանձնապես անհրաժեշտություն չկա ուժեղացնել ադրբեջանական բանակի ներուժը թուրքական զինուժի ներգրավմամբ։ Պատերազմի արդյունքները ցույց տվեցին, որ Ադրբեջանն արդեն լիովին գերազանցում է հայկական զինված ուժերին: Բաքուն հակամարտության կամ արտաքին ռազմական աջակցություն պահանջող այլ խնդիրներ չունի: Այսպիսով, մենք կարող ենք եզրակացնել, որ Անկարան է ռազմակայանի տեղակայման նախաձեռնողը և հենց նա է, որ փորձում է համոզել իր դաշնակցին համաձայնվել»,- գրում է Պրիտչինը։

Ըստ հոդվածագրի՝ ակնհայտ է, որ Մոսկվայի համար Հարավային Կովկասում թուրքական ռազմաբազայի տեղակայումը իրավիճակի լավագույն զարգացումը չէ, քանի որ լրացուցիչ լարվածություն կառաջացնի տարածաշրջանում, որը նոր է սկսել վերադառնալ խաղաղ կյանքին։

«Եթե հարցը քննարկվի ռուս-թուրքական բանակցություններում, Մոսկվան, ամենայն հավանականությամբ, դեմ կլինի թուրքական պլաններին։ Իզուր չէ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով թուրքական զորքի տեղակայման լուրերը, դրանք անվանեց ասեկոսե»,- գրում է փորձագետը՝ եզրափակելով, որ Թուրքիան արել է ևս մի քայլ՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու համար, սակայն վերջին խոսքը մնում է Ռուսաստանին ու տարածաշրջանային դերակատարներին, առաջին հերթին՝ Ադրբեջանին, որը հնարավորություն ունի «ոչ» ասել իր թուրք գործընկերներին։

Իսկ ահա Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու հնարավորությունը համարում է միջնաժամկետ հեռանկարում իրականացվելիք ծրագիր։

Մասնավորապես, Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության փորձագետ Քերիմ Հասը «Ինտերֆաքս Ադրբեջանի» հետ զրույցում ասել է, որ չնայած Էրդողանի՝ բազայի տեղակայման հնարավորության մասին հայտարարությունը զգուշավորությամբ է արվել, ոչ թե վերջնական շեշտադրմամբ, սակայն նման դիրքորոշումը թուրքական քաղաքական էլիտայի համար միջնաժամկետ հեռանկարում ակտուալ է։ Նա նշել է, որ թուրքական ռազմաբազան Ադրբեջանում հնարավոր է՝ ստեղծվի 5 տարվա ընթացքում։

«Միանշանակ, բազան չի ստեղծվի 1 տարուց։ Ամենայն հավանակությամբ, կարելի է ենթադրել 3-4 տարի, բայց ավելի հավանական է 5 տարին։ Տարբեր նշանների համաձայն՝ խոսքը գնում է Ադրբեջանում թուրքական ավիաբազայի ստեղծման մասին»,- ասել է Հասը։

Նա հավելել է, որ իրադարձությունների նման զարգացումը կապված է Ադրբեջանի քաղաքական էլիտայի վրա Անկարայի աճող ազդեցության հետ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չէր բացառել, որ Ադրբեջանի հետ կնքված «Շուշիի հռչակագրի» շրջանակում կարող է ադրբեջանական տարածքում թուրքական ռազմաբազա ստեղծվել։

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթների շրջանակից։ Այդ թեման կարող է զարգանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է յուրովի իրագործվել»,- ասել էր Էրդողանը։

Էմմա Չոբանյան