Ո՞ր քաղաքական ուժն ինչպես ընդունեց ընտրությունների նախնական արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հունիսի 21-ին ամփոփվեցին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ապագա խորհրդարանը բաղկացած կլինի երեք քաղաքական ուժից, Ազգային ժողովը, նախնական տվյալներով, կունենա 107 պատգամավոր, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 29-ը՝ «Հայաստան» դաշինքից և 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքից:

Մանդատների համար պայքարող 25 քաղաքական ուժերից որոշները հայտարարեցին, որ չեն ընդունում արդյունքները, եղան ուժեր, որոնք նշեցին, որ դրանք վիճարկելու են Սահմանադրական դատարանում, մի մասն էլ ողջունեց քաղաքացիների կայացրած որոշումը։

Factor TV-ն ներկայացնում է, թե որ ուժը ինչպես ընդունեց ընտրությունների արդյունքները։

Եվ այսպես՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարեց, որ գնալու են ընտրությունների արդյունքները վիճարկելու ճանապարհով։ Ըստ դաշինքի՝ ընտրությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ՝ ուղղորդումներից մինչև ընտրակաշառք։ Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այս ընտրություններում հավաքել է 21․04 տոկոս ձայն։ Ուշագրավ է, որ չնայած այս դաշինքը ընտրության արդյունքները վիճարկելու է բարձր դատարանում, այնուամենայնիվ, այսօր հրավիրված ասուլիսում ասացին, որ հակված են մանդատները վերցնել։

Ընտրությունները խավարի մի նոր թանձրացում է որակել անցողիկ շեմը չհաղթահարած, բայց օրենքի ուժով ապագա խորհրդրանում երրորդ ուժը դարձած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այն չի հստակեցրել՝ Սահմանադրական դատարան կդիմե՞ն, թե՞ ոչ։

Փոխարենը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները կվիճարկեն շուրջ 1 տոկոս ձայն հավաքած «Հայոց հայրենիք» և 1 տոկոսի շեմը չհաղթահարած «Վերելք» կուսակցությունները։ Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ընտրություններն անցել են ակնհայտ խախտումներով, որոնք անմիջական ազդեցություն են ունեցել քվեարկության արդյունքների վրա։

Ընտրությունների արդյունքները չի ընդունում նաև 1.22% ձայն հավաքած «5165» շարժումը։

«Տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ։

«5165» Կուսկացությունը դեռ չի հստակեցրել՝ կվիճարկե՞ն ընտրությունների արդյունքները բարձր դատարանում, թե՞ ոչ։

Ձայների 1 տոկոսի շեմը չհաղթահարած «Ազատ հայրենիք», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները ևս չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ 1.47% ձայն հավաքած Ազգային-ժողովրդավարական բևեռը տեղի ունեցած ընտրությունները համարում է անարդար, ոչ ազատ և անընդունելի։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ հարգում է ժողովրդի որոշումը և խորհրդարան անցած ուժերին մաղթում է արդյունավետ աշխատանք Նշենք, որ ԼՀԿ-ն այս ընտրություններում հավաքել է 1.22% ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը շնորհավորել և հաջողություն են մաղթել նաև «Հանրապետություն» կուսակցությունը, որը այս ընտրություններում հավաքել է 3.04% ձայն,Սամվել Բաբայանի գլխավորած՝ 1.17% ձայն հավաքած «Ազատական» կուսակցությունը, 1.5% ձայն հավաքած «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը»։

0.3% ձայն հավաքած «Քաղաքացու որոշում» կուսակցությունն էլ հայտարարել է, թե ձևականորեն կարելի է ընտրությունները համարել ժողովրդավարական։ «Այո՛, մենք ցավով ենք ընդունում մեր ժողովրդի այս որոշումը, որի հետևանքների համար պատասխանատվություն կրելու է յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ և մենք»,- ասված է ՔՈ-ի հայտարարության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարտուղարը հայտարարել է, որ գնահատականներ տալուց զերծ կմնան, իսկ առհասարակ տեսակետ չեն հայտնել ՀՀ առաջին նախագահի ղեկավարած «Հայ ազգային կոնգրես» և Դավիթ Սանասարյանի «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ընտրությունների ընթացքում խախտումներ, ճիշտ է, արձանագրվել են, բայց դրանք մեծամասամբ եղել են հենց ընդդիմության կողմից։ Իոաննիսյանը կարծում է, որ ընտրատեղամասերում հաշվարկի ժամանակ հոսանքազրկումների թեման իշխանությունների վրա գցելը կեղծ օրակարգ է, քանի որ ՀԷՑ-ի փոխտնօրենը «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուի եղբայրն է։

Փորձագետը նաև նշում է, որ Սահմանադրական դատարանը հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք փաստի դատարանից վերածվել է իրավունքի դատարանի, և նա պատասխանելու է ոչ թե հարցին, թե ինչպիսին էին ընտրությունները, այլ գնահատելու է ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի կայացրած որոշման իրավաչափությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան