ՊԵԿ-ը բացահայտել է համացանցի միջոցով առևտրի անօրինական գործունեության դեպք

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում է հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի հերթական փորձը. տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Մասնավորապես, List.am կայքում «Suren» օգտատիրոջ դրսևորած վարքագիծը կասկած է հարուցել վարչության ոլորտային թիվ 3 բաժնի աշխատակիցների մոտ: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում այդ օգտատիրոջ նկատմամբ ձեռնարկվել են «վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակում գնվել է 98 հազար ՀՀ դրամ ընդհանուր արժեքով տարբեր տեսակի արտասահմանյան արտադրության ծխախոտ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Suren» օգտատերը, հանդիսանում է քաղաքացի Ս.Գ.-ն: Վերջինս առանց օրենքով սահմանված պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման, զբաղվել է պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների, այս դեպքում՝ ծխախոտի իրացմամբ:

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին հորդորում է զերծ մնալ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեության իրականացնելուց, այդ թվում նշված նպատակով պարտադիր դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելուց: Կոմիտեն վստահեցնում է, որ նման դեպքերը նույնպես հետևողական ջանքերի արդյունքում օպերատիվ բացահայտվում են և տրվում համապատասխան քրեա-իրավական գնահատականներ:

Նմանատիպ իրավախախտումն առաջացնում է պատասխանատվություն ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1708 հոդվածի 2-րդ մասի համաձայն ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ օտարելը, եթե դրանց ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված գներով կազմում է հիսուն հազարից երկու հարյուր հազար դրամ` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Ընդ որում, նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն նշված խախտումները պատասխանատու անձանց կողմից կատարվելու դեպքում` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկի չափով: