Կայացել են «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները. ԿԳՄՍՆ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Հունիսի 22-ին տեղի են ունեցել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների միասնական քննությունները, որոնց մասնակցելու համար նախապես հայտագրվել են 2759 դիմորդներ: Նրանցից 1771-ը քննություններին մասնակցելու են մարզերում, մյուսները` Երևանում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Գնահատման և թեստավորման կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն` քննություններն անց են կացվել 23 քննական կենտրոններում, որոնցից 8-ը՝ մայրաքաղաքում, 15-ը՝ մարզերում։

«Հայոց պատմություն» առարկայի միասնական քննությանը հայտագրվել է 1377, «Ֆիզիկա» առարկայի համար՝ 1382 դիմորդներ: Թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու 5-րդ օրը։

Նշենք նաև, որ հունիսի 21-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը հանդես է եկել հունիսի 15-ին անցկացված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության նախնական արդյունքների վերաբերյալ պարզաբանմամբ:

««Հայոց լեզու և գրականություն» առարկայի միասնական քննության 1-ին թեստի 70/5 և 3-րդ թեստի 70/6 առաջադրանքների պատասխանները սկզբնապես հրապարակվել են վրիպակով, ապա տրվել է ուղղում: Մասնագիտական առումով ճիշտ պատասխանն ուղղվածն է: Սակայն շտեմարանում առկա է բովանդակային առումով տվյալ պնդմանը համարժեք պնդում՝ հակառակ պատասխանով, ինչը կարող էր շփոթության մեջ գցել դիմորդին: Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ հարցը կներկայացվի բողոքարկման հանձնաժողովին՝ դիմորդին տրվող միավորի վերանայման համար»,- մասնավորապես նշել է ԳԹԿ-ն:

«Հայոց լեզու և գրականություն» առարկայից բողոքարկման արդյունքները կհրապարակվեն հուլիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում: