Չփորձեք հայաստանցիների և արցախցիների միջև սեպ խրել, թույլ չենք տա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
Բոլորը

«Ոմանք փորձեցին իրենց նեղ քաղաքական նպատակների համար կրկին հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև»,- այսօր Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին»,- հայտարարեց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Արցախի խնդրի արդարացի կարգավորումը օրակարգում է․ «Ինչպես նախորդ ելույթում առիթ եմ ունեցել ասելու՝ անջատում հանուն փրկության բանաձևի շրջանակներում»։

Փաշինյանը նշեց, որ համոզված է՝ այն մարդկանց, ովքեր հայաստանցի-արցախցի հակադրության վրա երկար տարիներ իրենց ձեռքերն էին տաքացրել և գրպանները լցրել, հիմա նրանց դա չի հաջողվի։ «Չփորձեք հայաստանցիների և արցախցիների միջև սեպ խրել, թույլ չենք տա: Ուղղակի կոչ եմ անում հրաժարվել այդ գործելակերպից, եթե պետք է՝ խնդրում եմ, պահանջում եմ, չփորձեք արցախցիների ու հայաստանցիների միջև հակադրություններ մտցնել»։

Մանրամասները՝ տեսանյութում: