Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձին ոստիկանները վնասազերծել են. հարուցվել է քրգործ

Լուրեր

02.05.2024 | 12:37
ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 12 անօդաչու ոչնչացնելու և որսալու մասին
02.05.2024 | 12:29
Կիրանցում ոստիկանությունը պատ է կազմել
02.05.2024 | 12:25
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանից ընկերության նկատմամբ՝ ՌԴ ռազմարդյունաբերությանն աջակցելու համար
02.05.2024 | 12:19
Փաշինյանը՝ ՊՆ դիրքերը սահմանից դուրս բերելու մասին, ցուցարարները կոտրել են Վրաստանի խորհրդարանի դարպասները․ ԼՈՒՐԵՐ
02.05.2024 | 12:17
Խնդրում եմ, հարսանիք անելուց հետո ծախսերը վերլուծեն, պարզեն, ինչքան ծախս կա, որ կարող էին չանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 12:09
ՌԴ-ն հարված է հասցրել Օդեսային․ կան տուժածներ
02.05.2024 | 12:04
Եթե տրամպլինի տրամաբանությամբ նայենք, մեր տնտեսվարողները հենց թռնելու պահը գալիս է, արգելակում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:58
Ինչքան քաղաքական դիակ կա, գերեզմանից հանել, տարել եք․ Վազգեն Մանուկյանին ինչի եք տարել Կիրանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:56
Հայաստանում նման փորձ կա. օրենք կընդունեն, ոնց էլ չլինի մի 10 տարի հետո կչեղարկեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:27
Էս մարդկանց նպատակը տեռորն է, ոչ ավելին․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:25
Էդ գյուղացիների խնդիրը 1-2 տան հարցն է․ Վահե Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:23
Տավուշում ոստիկանություն տարված 30 անձինք ազատ են արձակվել ու ծեծի չեն ենթարկվել․ ՆԳՆ
02.05.2024 | 11:23
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ
02.05.2024 | 11:19
Վերածվել եք իշխանական նարատիվների քարոզչագործիքի․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:16
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
Բոլորը

Հունիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում կրակոցների վերաբերյալ մի քանի ահազանգ հնչեց։ Ահազանգողները հայտնում էին, որ Գուլակյան 16/բ շենքի բնակիչներից մեկը պատուհանից կրակոցներ է արձակում. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Հնարավոր ողբերգական հետևանքները կանխելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժնից մի քանի խումբ մեկնեց դեպքի վայր։ Գուլակյան 16/բ շենք մեկնեցին նաև քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները։

Տեղում պարզվեց, թե որ հարկի որ բնակարանից են կրակոցներն արձակվել։ Զինված տղամարդուն վնասազերծելու ծրագիր մշակվեց։ Ծրագրի մաս էր նաև նրա հետ բացատրական աշխատանք իրականացնելը։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ մեկ ժամից ավելի տևած բանակցության արդյունքում տղամարդը բացեց բնակարանի դուռը։ Զենքը ձեռքին էր, ուստի ոստիկանության ծառայողները նրան վնասազերծեցին ու բերման ենթարկեցին Արաբկիրի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ Գուլակյան 16/բ շենքի 32-ամյա բնակիչը  իր անվամբ հաշվառված որսորդական հրացանից վեց անգամ կրակել էր։ Ստուգվեց սթափության աստիճանը. պարզվեց՝ ալկոհոլի ազդեցության տակ էր։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։ Հրացանը վերցվել է։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում խուլիգանության հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։