Կիրանցում ոստիկանությունը պատ է կազմել

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ վաղ առավոտյան Իջևան-Կիրանց ճանապարհից բերման են ենթարկվել ավելի քան երկու շաբաթ բողոքի ակցիա իրականացնող 30 կիրանցեցիներ։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ Իջևանի ոստիկանության բաժին բերման ենթարկվածներից մեկը պատմում է, որ «իրենց ջարդելով են բերման ենթարկել»։

Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել՝ հայտնում են ՆԳՆ-ից՝ միևնույն ժամանակ հերքելով, թե վերջինների նկատմամբ բռնություն է կիրառվել։ Ճանապարհը փակած քաղաքացիները շարունակում են պնդել, որ ոստիկանությունը բռնություն է գործադրել։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն այս պահին Տավուշում է, ֆեյսբուքում գրել է, որ ոստիկանության ուժերը փակել են գյուղի մուտքերը։

Տեղում աշխատող լրատվամիջոցների ուղիղ եթերներում պարզ երևում է՝ ոստիկանության մեծաթիվ ուժեր պատ են կազմել և քաղաքացիներն ու լրագրողները հնարավորություն չունեն գյուղ մտնելու։

Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծում է իրականացնում պետական սահմանի վերարտադրության նպատակով Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
Ըստ հաղորդման՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում՝ ականապատ գոտիներ քաղաքացիների մուտքը թույլ չտալու, նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Կիրանցի հատվածում կա սահմանազատման ենթակա 11 կետ։

Արփի Հակոբյան