Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, գրում է VOA-ն:

Ըստ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենը ընդգծել է, «որ ՀԱՄԱՍ-ն է կանգնած հրադադարի ճանապարհին»։

Գրոհայինները դեռ հրաժարվում են ընդունել պլանը, որով կոչ է արվում  մի քանի շաբաթով դադարեցնել մարտերը: ՀԱՄԱՍ-ը նաև հրաժարվում է պատանդներին ազատ արձակել Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը Նեթանյահուին ասել է, որ ԱՄՆ-ը դեմ է Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա ցամաքային հարձակման Իսրայելի առաջնորդի կոչին: Իսրայելը պնդում է, որ այնտեղ ՀԱՄԱՍ-ի զինյալների չորս գումարտակ կա, որոնք նա ծրագրում է ոչնչացնել։

«Մենք չենք կարող և չենք աջակցելու Ռաֆահում խոշոր ռազմական գործողությանը առանց արդյունավետ ծրագրի՝ ապահովելու, որ խաղաղ բնակիչները չտուժեն, և մինչ այժմ մենք նման ծրագիր չենք տեսել։ Միևնույն ժամանակ, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք կարծում ենք, որ ավելի արդյունավետ միջոցներ են ՀԱՄԱՍ-ի հետ իրական խնդրի լուծման համար, որոնք չեն պահանջում Ռաֆահում խոշոր ռազմական գործողություն»,- ասել է Բլինքենը Իսրայելում կայացած մամուլի ասուլիսում:

ԱՄՆ-ը, ՄԱԿ-ը և բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ դեմ են արտահայտվել Ռաֆահի վրա հարձակմանը, քանի որ այնտեղ ապաստան են գտել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցի փախստականներ: Նրանցից շատերը պատերազմի առաջին շաբաթներին իսրայելական զինվորականների խնդրանքով լքել են իրենց տները Գազայի հատվածի հյուսիսում:

Նեթանյահուն ասել է, որ Ռաֆահի հարձակումն անհրաժեշտ է Գազայի վրա ՀԱՄԱՍ-ի վերահսկողությունը վերացնելու Իսրայելի նպատակին հասնելու համար: Նա նշել է, որ դա տեղի կունենա անկախ նրանից, արդյոք ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնություն ձեռք կբերվի զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ, թե ոչ։

«ՀԱՄԱՍ»-ը պետք է որոշի՝ կընդունի՞ արդյոք այդ համաձայնագիրը, և արդյո՞ք այն իրականում կբարելավի իրավիճակը Գազայում գտնվող մարդկանց համար, որոնց մասին պնդում են, թե մտահոգված են», – ասել է Բլինքենը: – Հապաղել չի կարելի: Հետագա սակարկությունների ժամանակ չկա։ Համաձայնագիր է առաջարկվել։ Նրանք պետք է ընդունեն այն»:

Նրա խոսքով՝ եթե ՀԱՄԱՍ-ը չհամաձայնի հրադադարին, դա «հավելյալ ապացույց կլինի, որ նա չի մտածում պաղեստինյան ժողովրդի մասին»։