Տավուշում ոստիկանություն տարված 30 անձինք ազատ են արձակվել ու ծեծի չեն ենթարկվել․ ՆԳՆ
Հասարակություն
02.05.2024 | 11:23Այսօր Տավուշի մարզում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով իրավախախտում կատարելու համար ոստիկանություն է տարվել 30 անձ։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո բոլորն ազատ են արձակվել. տեղեկացնում են ՆԳՆ-ից։
«Մամուլում հրապարակումներ են եղել, թե իբր ոստիկանության բաժին տանելիս նշված անձանց ծեծի են ենթարկել։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
ՆԳ նախարարությունը հորդորում է չհրապարակել չստուգված և կեղծ տեղեկություններ»,- ասված է հաղորդագրությունում։