Քվեախցիկից դուրս քվեարկություններ, 1-ից ավելի անձ՝ քվեախցիկում․ Իոաննիսյանը՝ խախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
Բոլորը

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը հետևում է ընտրությունների ընթացքին 200-ից ավել ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում:

Առաքելության դիտորդները ժամը 18:00-ի դրությամբ արձանագրել են հետևյալ խախտումները․

Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (84 տեղամաս) 38%-ում:

Մեկից ավելի անձանց մուտք քվեախցիկ արձանագրվել է դիտարկված տեղամասերի (70 տեղամաս) 31.5%-ում։ Ըստ դիտարկումների, սակայն, այս դեպքերի միայն 7 տոկոսում է եղել քվեարկությունը վերահսկելու դիտավորություն:

Վկայականը տեսանելի չկրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (48 տեղամաս) 21.5%-ում:

Քվեարկելուց հետո քվեարկելու մասին այլ անձանց հայտնելու կամ բարձրաձայն հայտարարելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (34 տեղամաս) 15%-ում: Ընդ որում, տարբեր տեղամասերում քաղաքացիները, օրինակ, բացականչել են «Ապագան ընտրի», «Քոչարյան ընտրի, լավ կլինի», ցուցադրաբար պատռել են բոլոր քվեաթերթիկները մեկից բացի, ցույց են տվել տարբեր թվեր:

Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում:

Դիտարկված տեղամասերի (20 տեղամաս) 10%-ում օգնողը չի հարցրել ընտրողի կամքը:

Քվեարկելուց հետո քվեասենյակից չհեռանալու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4․5%-ում:

Ընտրողներին ոչ բոլոր քվեաթերթիկներն են տրամադրվել (22 տեղամաս) տեղամասերի 10%-ում, քվեաթերթիկներ լուսանկարելու դեպքեր արձանագրվել են տեղամասերի 4%-ում, դուրս հանելու դեպքեր՝ 10%-ում:

Քվեաթերթիկների խոտանի նոր դեպքեր չեն արձանագրվել, սակայն նկատելի է, որ չօգտագործված քվեաթերթիկների արկղում քվեաթերթիկները հաճախ վնասվում են այնպես, որ դրանք հնարավոր չլինի օգտագործել:

Դիտարկված տեղամասերի (17 տեղամաս) 7.6%-ում զետեղված են եղել քարոզչական նյութեր կամ արվել են քարոզչական կոչեր: Ընդ որում, եղել են, օրինակ, «Հայաստան» դաշինքի համարով շապիկներ կրելու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը քվեարկելու բարձրաձայն կոչերի, տեղամասում միմյանց «պատիվ ունեմ»-ով ողջունելու դեպքեր, որպես քարոզչանյութ օգտագործվել են շապիկներ, նոթատետրեր և այլն:

Դիտարկված տեղամասերի 28%-ում գրանցվել են դեպքեր, երբ ընտրողների անունները բացակայել են ընտրողների ցուցակում:

Դիտարկված տեղամասերի (38 տեղամաս) 17%-ում գրանցվել են դեպքեր, երբ վստահված անձինք փորձել են իրենց վրա վերցնել հանձնաժողովի նախագահի գործառույթները:

Վիճաբանություն է գրանցվել տեղամասերի (53 տեղամաս) 24%-ում՝ հիմնականում վստահված անձանց, ընտրողների, հանձնաժողովի անդամների, իսկ 6 դեպքում այլ տեղական ՀԿ-ների դիտորդների մասնակցությամբ: Այս վիճաբանությունների զգալի մասը «Անկախ դիտորդի» դիտորդների կողմից գնահատվել է որպես սադրանք:

Այլ անձի փոխարեն ստորագրելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 4.5%-ում:

Դիտարկված տեղամասերի (8 տեղամաս) 3․6%-ում գրանցվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը ոչ բոլոր քվեաթերթիկներից է տվել ընտրողին:

Քվեաթերթիկները քվեասենյակից դուրս հանելու փորձեր եղել են դիտարկված տեղամասերի 14%-ում: Ընդ որում՝ դիտարկված տեղամասերի 2 տոկոսում այդ փորձերը ստացվել են:

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը օրվա ընթացքում ընտրական հանցագործությունների մասին 7 հաղորդում է ներկայացրել, այդ թվում՝ մեկը՝ նախապատրաստվող հանցագործության մասին:

Նշենք, որ դիտորդական առաքելությունը շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում դիտորդների, շրջիկ դիտորդական խմբերի, ինչպես նաև ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների և լրատվամիջոցների մշտադիտարկման միջոցով: