Ռիսկեր կան՝ ավելի կսրվի իրավիճակը ընտրություններից հետո․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
16.10.2026 | 23:11
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
16.10.2026 | 22:53
ՊՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարին
16.10.2026 | 22:37
Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան հեռացվել է աշխատանքից․ The New York Times
16.10.2026 | 22:24
Լրագրողները հաստատել են Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված 281,753 ռուս զինվորների անունները
16.10.2026 | 22:10
ՀՀԿ-ից ՔՊ անցած համայնքապետեր, միլիոնների պայմանագրեր և քրեական գործեր․ ով ով է Վայոց ձորում
16.10.2026 | 21:51
Factor TV-ի լրագրողն արժանացել է «Լավագույն հոդված» մրցանակին
16.10.2026 | 21:36
Ադրբեջանում շարունակվում են ձերբակալությունները՝ դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ բողոքի ցույցերի ֆոնին
16.10.2026 | 21:20
Սուրեն Պապիկյանը կադրային ընդունելություն է անցկացրել և սպաների կոչումներ շնորհել
16.10.2026 | 21:00
Ռոբերտ Քոչարյանը չի հեռանա քաղաքականությունից քրեական գործերի արդյունքում․ չենք պայմանավորվի իշխանության հետ․ Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ

-Հանգիստ չէ, կարծես թե, ընտրությունների ընթացքը, գրանցվել են կրակոցներ, կան ձերբակալություններ, խուզարկություններ, ընտրակաշառքների մասին հաղորդումներ ստացել է ինչպես Դատախազությունը, այնպես էլ Ոստիկանությունը։ Ձեզ համար անակնկա՞լ էր ընտրությունների այս ընթացքը։

-Ո՛չ, իհարկե՝ հաշվի առնելով այն լարվածությունը, որ կա պատերազմից հետո, մասնավորապես, նոյեմբերի 9-ից հետո, և կարելի էր ակնկալել, որ ընտրարշավը հանգիստ չի անցնելու և լինելու է բավականին թեժ, մանավանդ, որ մրցակցող քաղաքական ուժերը, կարծես թե, չբավարարվեցին այն աշխատանքով, որ կատարել էին քարոզարշավի ընթացքում և մինչ այդ ընկած ժամանակաշրջանում։ Եվ շարունակում են պայքարել ձայների համար նաև լռության օրվա և քվերակության օրվա ընթացքում։

-Հնարավո՞ր է՝ ընտրությունների արդյունքում մեր պետության զարգացման վեկտորը հետ շրջվի դեպի բռնապետություն։

-Երևի Ձեր հարցի պատասխանը ենթադրում է շատ ավելի մեծ խորություն, քան ես կարող եմ ինձ թույլ տալ։ Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք քվեարկության փուլում, և շատ բաներ ասել չեմ կարող։ Ընդամենը կարող եմ ասել, որ այս ընտրությունները ոչ լավագույն, միգուցե, բայց անհրաժեշտ քայլ են՝ երկրում կայունություն, կառավարելիություն հաստատելու համար։ Անցած տարվա նոյեմբերի ճգնաժամի առաջացումից հետո կա՛մ խորրդարանը պետք է գտներ ճանապարհներ՝ ճգնաժամը հաղթահարելու, կա՛մ, եթե չի կարողանում դա անել որպես միակ առաջնային մանդատ ունեցող պետական կառույց, պետք է լինեին արտահերթ ընտրություններ։ Փաստորեն, մենք լավագույն լուծումը չգտանք, բայց գնում ենք անհրաժեշտ լուծման ճանապարհով։ Արդյո՞ք դա բավարար կլինի, որպեսզի մենք ունենանք հետագա զարգացում, և որևէ վերադարձ չլինի անցանկալի ռեժիմների։ Այդ հարցի հստակ պատասխանը չկա, շատ բաներ կախված են նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ոչ թե արդյունքների տեսակետից, այլ ընտրությունների որակի, և ինչպիսին կլինեն հետընտրական զարգացումները։ Դա խոսում է նրա մասին, որ մենք կարող ենք որոշակի քայլ կատարել դեպի կայունացում, ոչ թե վերջնական լուծումներ գտնենք, բայց կան նաև լուրջ ռիսկեր, որ իրավիճակն ավելի կսրվի ընտրություններից հետո։ Դրա համար մենք արդեն տեսնում ենք զարգացումներ, որոնք կարող են դեպի դա տանել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։