Գիտության քաղցր պտուղների և չորացած այգիների մասին․ Աշտարակի գիտավանը՝ որպես գիտական մտքի կենտրոն

Լուրեր

15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
Բոլորը

«Տեխնոպարկ Աշտարակ» ցուցանակը 1998-ին ազդարարել է, որ այդ «տարածքում հիմնադրվելու է բարձր տեխնոլոգիաների հատուկ տնտեսական գոտի», 2021-ին այն 3 տեղից ճաքած է, դրված՝ Աշտարակի Գիտավանի մուտքի մոտ։

«Գիտավանը Խորհրդային Հայաստանի գիտական կենտրոններից մեկն է եղել, այժմ այն Հայաստանի լավագույն ցուցանիշներն ունեցող ինստիտուտներից է, պետության լավագույն գիտահետազոտական կենտրոններից մեկը, բայց արդեն մեռնելու վրա է, երևի 3-4 տարի հետո կավարտի գոյությունը»,- ասում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Իշխանյանը։

Պատկերավոր ասած՝ Գիտավանը ժամանակին մոտ 100 հա տարածքով փոքրիկ քաղաք է եղել Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում․ այստեղ սեփական դպրոց, մանկապարտեզ, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, լողավազան ու պտղատու այգիներ են եղել։ Պրոֆեսոր Իշխանյանն ասում է՝ 80-ականների վերջին Գիտավանում աշխատող բոլոր գիտնականները հենց տարածքի տներում էլ ապրում էին․ ոչ ոք մայրաքաղաք չէր գնում։

Մինչև այսօր Գիտավանում ապրող պրոֆեսոր Իշխանյանը Factor.am-ին ցույց է տվել Խորհրդային Հայաստանի գիտական երբեմնի ամենահզոր կենտրոններից մեկը, պատմել Գիտավանի զարգացման ու ծաղկման, ապա նաև անկման մասին։ Նրա խոսքով՝ 1980-ականների վերջին այն աննկարագրելի մի վայր էր ու գտնվում էր իր զարգացման գագաթնակետային վիճակում, այժմ մասնաշենքերից գործում են միայն երկուսը, մնացածը լքված են։ Նախկին մեծ այգիներից միայն ծիրաններն են մնացել, իսկ գիտնականների ավանից՝ գրեթե ոչինչ։ Գիտավանն իր կյանքի լավագույն տարիներն ապրել է հիմնադրումից՝ 1968-ից մինչև ՀՀ անկախությունը․ հետո թալանվել է, այն էլ՝ մի քանի անգամ։

Պրոֆեսոր Իշխանյանի հետ Գիտավանի իր տանը սրճել ենք, խոսել եղածով ՀՀ-ում գիտության զարգացման հեռանկարներից, խնդիրներից ու հնարավորություններից, շրջել ավանի ամայի ու անջուր տարածքներով և տեսել այն բոլոր կողմերից։

Գիտավանի լողավազանն է, ԽՍՀՄ առաջնություններ են անցկացվել այստեղ, հիմա ներսում ծառ է աճում։


Կրիտիկական սահմանի հասնելու մասին

Անկախությունից հետո պատերազմի տարիներին ու բլոկադայի պայմաններում արտագաղթ եղավ ու կտրուկ ընկավ գիտնականների թիվը․ 90-ականներին մոտ 30,000 գիտնական ունեինք, այսօր՝ 4000-ից էլ պակաս։

Ի՞նչ պետք է անել ցուցանիշը կրկնելու համար։ Անհրաժեշտ է պետական քաղաքականություն, ավելի մեծ ուշադրություն՝ ոլորտին, և, ընդհանուր առմամբ, մեր հասարակության վերաբերմունքը պետք է արմատապես փոխվի․ 21-րդ դարում ազգերի մրցակցությունը մեծավմասամբ տեխնոլոգիական ոլորտ է տեղափոխվել։

Մենք հիմա հետ ենք ընկել ու հասել կրիտիկական սահմանին, ցավով եմ ասում, բայց դա սպառնում է մեր պետության գոյությանը։ Փոփոխության համար անհրաժեշտ է արմատապես վերանայել ողջ հասարակության ու պետության վերաբերմունքը։ Այսօր գիտնականների միջին տարիքը հատել է 65-ը, երիտասարդության արտահոսք կա, գիտության երիտասարդացման ու հսկայածավալ ներհոսքի անհրաժեշտություն կա։

Կարևորագույն հարցերից են նաև ինստիտուտների նյութատեխնիկական բազայի վերազինումը, ենթակառուցվածքների բարելավումը․ համաշխարհային մակարդակով մրցակցային աշխատանքներ անհնար է անել, երբ սարքերը ԽՍՀՄ-ից են մնացել, ինստիտուտների տանիքները կաթում են։

 

Գիտավանի նախկին այգիներից մեկի տարածքն է

Այս ամենը շտկելու համար անհրաժեշտ է պետության վերաբերմունքի արմատական փոփոխություն․ դա առաջին հերթին պետք է արտահայտվի ֆինանսական հատկացումներով։ Պետության և հասարակության վերաբերմունքը գիտության հանդեպ արտահայտվում է ՀՆԱ-ից արված մասնահանումով։ Նորմալ գիտություն ունեցող երկրներում այն մոտ 2% է, նվազագույնը՝ 1, համեմատություն համար մեր երկիրը 0.25% է, կամ մի փոքր ավելի։ Կառավարությունները, բոլոր դեպքերում, հասարակության արտացոլանքն են։ Եթե չկա հասարակական պահանջ ու գիտակցություն գիտության կարևորության մասին՝ կառավարությունից դա ակնկալելը դժվար է։

 

 

Գիտավանում գործող լաբորատորիաներից մեկը


Արդիականացումը՝ որպես խնդիրների լուծում

Մենք ազգային լուրջ խնդիրներ ունենք․ մեր պետության գոյության սպառնալիք կա, 2020-ի արցախյան երկրորդ պատերազմը ծանր ձևով դա ցույց տվեց։ Իմ խորին համոզմամբ՝ ազգային արդիականացումը պետք է լինի բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև դպրոցներ, կրթություն, բանակ․ բացառապես բոլոր ոլորտները ենթակա են խիստ արդիականացման։ Դրա հիմքում պիտի դրված լինի միայն ու միայն առավել առաջատար գիտելիքը։ Այդ առաջավոր գիտելիքը կարելի է ունենալ առաջնագծում գործող գիտնականների շնորհիվ, հակառակ պարագայում՝ քեզ նոր գիտելիք չի հասնելու կամ հինն է հասնելու։ Ազգային արդիականացումը պետք է սկսի գիտության ոլորտից և համապատասխան ֆինանսավորման հատկացմամբ։ Կիսաքայլերով ոչինչ անել հնարավոր չէ․ մեր կառավարության ձեռնարկած քայլերը, լինելով շատ դրական, ճիշտ ուղղությամբ արված քայլեր, կիսաքայլեր են, բավարար չեն։

 

Գիտավանի մեկ այլ լաբորատորիա

Դա պիտի լինի կամ իրոք բավարար կամ մնացյալը կիսաքալ է։ Գիտնականների բազային աշխատավարձի ավելացման ու գիտությանը + 2 մլրդ հատկացնելու որոշումներն էլ որևէ կոնկրետ խնդիր չեն լուծում, որևէ խնդրի լիարժեք լուծում չեն ապահովում։ Ողջունելի ու դրական, բայց կիսաքայլեր են։

Մեզ անհրաժեշտ է սթափվել, համաշխարհային գնացքը սուրում է, և այն ազգերը որոնք համաշխարհային տեխնոլոգիական արարման գործում մասնակից չեն, այսպես թե այնպես դուրս են մնալու այդ գնացքից։

 Քիմիայի լաբորատորիան

Գիտության և մեր անվտանգության մասին

Այն գիտական ներուժով ինչ այսօր ունենք շատ դժվար է զենքի տեղական արտադրություն սկսել։ 1990 թվականին ունեցած ներուժն, օրինակ, լիովին բավարար էր։ Մեզ համալիր քայլեր են պետք՝ բոլոր ուղղություններով, որ գիտության ոլորտը կարողանա պատասխանել մեր անվտանգության հարցերին։ Եվ չնայած դրա համար լայնածավալ աշխատանք է պետք կատարել՝ սրանով պետք է զբաղվել․ հակառակ պարագայում շանս չունենք։

 

Լաբորատորիայից

Վերցրեք լավագույն օդաչուին, բերեք Աշտարակ։ Չկա ինքնաթիռը։ Այո՛, նա լավագույնն է, բայց ինքնաթիռը չկա։
90-ականներին լավ խմբեր էին գործում, զբաղված էին զենք զինամթերքի մշակմամաբ, ես էլ էի մասնակցում այդ աշխատանքներին։ 1990-ականների 2-րդ կեսին դա փակվեց, գերադասեցին գնումների հույսին մնալ։ Մենք դրա դեմ բողոքում էինք, ասում որ արտաքին մատակարարի հույսին մնալը վատ է, ինչպես համոզվեցինք այս պատերազմում։ Մեր բոլոր բողոքներն ու փաստարկները անարձագանք մնացին։ Ըստ ամենայնի՝ կար գիտակցված ցանկություն՝ փակելու այդ մշակումները։

Գիտության «մոդայիկ» դառնալու մասին
2016-ին Ազգային ժողովում ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը գիտնականներին ասել էր, թե «հետաքրքիր ու մոդայիկ չեն»։ Նախկին պատգամավորն այն ժամանակ շեշտել էր, թե գիտություն ստեղծելու համար ազատ մարդ է պետք, մինչդեռ «Հայաստանում գիտությամբ զբաղվողները կաշկանդված են սոցիալական վիճակով, դոկտորականների 60 հազարներով»: (Իշխանյանն ուղղում է՝ խոսքը 50,000 դրամի, ոչ 60,000-ի մասին է)։

Անշուշտ, պատերազմը մեզ ցավալի դասեր տվեց․ կոտրեց մի շարք դիցեր (միֆեր), որոնք մեր մեջ արմատացած էին։ Այդ դասերից մեկն այն էր, որ առաջիկայում պատերազմները տեխնոլոգիաների պատերազմների են վերածվելու։ «Բայրաքթարների» լայնածավալ կիրառումն այս պատերազմում դրա ապացույցներից է։

Գիտավանի լքված շենքերից մեկը

Բայց սա գիտության թեմայով քննարկումների ակտիվացման միակ պատճառը չէ։ 2020-ի փետրվարին բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունները սկսել էին բարձրորոկ կադրերի պակաս զգալ։ Եվ այդպիսի բարձրորակ կադրեր ընդունակ էր տալ միայն գիտությունը։ 2020-ի փետրվարին 60-70 նախաձեռնող դիմել էր կառավարություն՝ բարձրացնելով գիտության ոլորտի հարցերը։ Զարմանալիորեն ու փաստացի` նրանց այդ դիմումը կառավարության կողմից լուրջ արձագանք չէր ստացել։ Մեկ երկու քննարկում էր եղել։ Պատերազմից հետո միայն այս հարցերը լայնածավալ սկսեցին քննարկվել։ Այս երկու գործոններն էին հիմնական պատճառը, որ հարցն օրակարգ բերվեց։ Ենթադրում եմ՝ «Գիտուժը» կշարունակի իր հետևողական պայքարը։

2021-ի փետրվարից ՀՀ-ում մեկնարկել է «Գիտուժ» նախաձեռնությունը․ գիտնականներն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները պահանջում են ավելացնել գիտությանը հատկացվող ֆինանսավորումը։ Ապրիլին Կառավարությունը 2․7 մլրդ դրամով ավելացրել էր գիտության ֆինանսավորումը, գիտնականների բազային աշխատավարձի ավելացման որոշում ընդունել։

Անահիտ Հակոբյան