Խրախուսում ենք, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված բարձր նշաձողը. ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է.

«Այս կիրակի հայ ժողովուրդը նոր խորհրդարան ընտրելու նպատակով մասնակցելու է ընտրությունների: Մենք՝ միջազգային հանրության գործընկերներս, խրախուսում ենք բոլոր մասնակիցներին ապահովել, որ ընտրությունները բավարարեն կամ գերազանցեն նախորդ՝ 2018 թ․ ընտրություններին սահմանված ընդհանուր բարձր նշաձողը:

Այդ նպատակով մենք շարունակում ենք տեխնիկական աջակցություն ցուցաբերել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և այլ համապատասխան մարմիններին՝ աջակցելու արժանահավատ ընտրական գործընթացի թափանցիկ և արհեստավարժ եղանակով կայացմանը։

Խրախուսում ենք բոլոր կողմերին աջակցել հարգալից և խաղաղ միջավայրի ապահովմանը, որը կնպաստի ընտրողների իրավունքների ազատ կամարտահայտմանը՝ երկրի ապագայի համար այս կարևոր փուլում: Մենք մնում ենք հավատարիմ գործընկերներ՝ նպաստելու Հայաստանում բոլորի խաղաղությանն ու բարեկեցությանը։

Հայտարարությանը միացած կողմեր՝

Դեսպան Անդրեա Վիկտորին, Հայաստանում ԵՄ պատվիրակություն
Դեսպան Ջոն Գալագեր, Երևանում բրիտանական դեսպանատուն
Դեսպան Լին Թրեյսի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություն
Դեսպան Ֆուկուշիմա Մասանորի, Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն
Դեսպան դոկտ․ Միխայել Յոհաննես Բանցհաֆ, Երևանում Գերմանիայի դեսպանություն
Դեսպան Նիկոլաս Սխերմերս, Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանություն
Դեսպան Պատրիկ Սվենսոն, Հայաստանում Շվեդիայի դեսպանություն
Պրն. Շոմբի Շարփ, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ
Դեսպան Ստեֆանո Լազարոթո, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատուն»: