Կրեմլում ուշադիր հետևում են Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման լուրերին, Դումայում՝ Բաքվի մուտքը ՆԱՏՕ ժամանակի հարց համարում

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ տարբեր շրջանակներ անհանգստացած են Թուրքիայի նախագահի հայտարարությունից այն մասին, որ չի բացառվում՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծվի։ Մասնավորապես, Gazeta-ի հետ զրույցում Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շերինն ասել է, որ Ադրբեջանին դե ֆակտո կարելի է համարել ՆԱՏՕ-ի անդամ՝ այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորականները թուրքական բանակի հետ կռվեցին ՀԱՊԿ անդամ Հայաստանի դեմ:

«Իրավաբանորեն այդ հարցը ժամանակի խնդիր է։ Ամեն ինչ կձևակերպվի»,- ասել է Շերինը՝ արձագանքնելով Էրդողանի հայտարարությանը։

«Ադրբեջանը նպատակ ունի մերձենալ ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի միջոցով, իսկ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է։ Մեղմ ասած, Ռուսաստանի չեզոք դիրքորոշումը թույլ է տալիս Թուրքիային՝ ի դեմս Էրդողանի, որպես ՆԱՏՕ-ի ամենահին անդամներից, անել նման հայտարարություններ։ Ավելին, Մոսկվան ռազմաբազա ունի Հայաստանի տարածքում, իսկ Ադրբեջանում չունի»,- ասել է Շերինը։

Ռուսաստանի Դումայում նաև համարում են, որ թուրքական բազայի հնարավոր հայտնվելն Ադրբեջանում կարելի է ընկալել որպես ՆԱՏՕ-ի դե ֆակտո ընդլայնում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին չէր բացառել, որ Ադրբեջանի հետ կնքված «Շուշիի հռչակագրի» շրջանակում կարող է խոսվել ադրբեջանական տարածքում Թուրքիայի ռազմաբազա ստեղծելու մասին։

«Դա դուրս չի գալիս հռչակագրի դրույթների շրջանակից։ Այդ թեման կարող է զարգանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցությունների ընթացքում։ Մեր բանակցությունների ընթացքում նույնպես այն կարող է յուրովի իրագործվել»,- ասել էր Էրդողանը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել է Ադրբեջանում թուրքական բազայի տեղակայման հարցին՝ նշելով, որ Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է այդ տեղեկություններին, և որ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցածքների տեղակայումը ռուսական սահմաններին առիթ է՝ Մոսկվայի հատուկ ուշադրության ու քայլերի ձեռնարկման համար՝ սեփական անվտանգության ապահովման նպատակով։

«Իհարկե, դա մեր ուշադրության կենտրոնում է։ Ամեն դեպքում, դաշինքի անդամ պետությունների ռազմական ենթակառուցվածների բացումը մեր սահմանների մոտ հատուկ ուշադրության առիթ է, ինչպես նաև մեր անվտանգության ու մեր շահերի ապահովման համար անհրաժեշտ քայլերի պատճառ»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Ի տարբերություն Պեսկովի՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հրաժարվել է մեկնաբանել թուրքական բազաների ստեղծման լուրերը՝ դրանք համարելով ասեկոսե։

«Մենք չենք քննարկել այդ հարցը, իսկ ասեկոսեները չենք մեկնաբանում»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքում Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները հռչակագիր են ստորագրել, որը ներառում է նաև ռազմական համագործակցության և փոխօգնության դրույթներ։ Մասնավորապես, երրորդ երկրի կողմից նրանց նկատմամբ սպառնալքի ու ագրեսիայի դեպքում՝ Թուրքիան ու Ադրբեջանը գործելու են համատեղ։

Էմմա Չոբանյան