Դեսպան Արման Խաչատրյանը հյուրընկալել է արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադրին
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը դեսպանությունում հյուրընկալել է առողջապահության ոլորտում մասնագիտացված «Alan» ընկերության համահիմնադիր, արհեստական բանականության ոլորտում Ֆրանսիայի խոշորագույն «Mistral AI» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ Ժան-Շառլ Սամուելյան-Վերվին։
Ինչպես տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները և հեռանկարները։