ԵՏՄ-ում ալկոհոլային ու ծխախոտային ապրանքատեսակների համար միասնական մակնշում չի կիրառվի

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը ոչ նպատակահարմար է ճանաչել ԵՏՄ շրջանակում ալկոհոլային ու ծխախոտային ապրանքատեսակների համար միասնական մակնշման կիրառումը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 18-ից, գրում է EurAsia Daily-ն։

Միասնական պիտակավորման համակարգ չկիրառվող ծխախոտային արտադրանքի թվում են ծխախոտը, սիգարը և «հեղուկ» նիկոտինը, որը նախատեսված է վեյփերի համար: «Ալկոհոլայինների» ցանկում են ներառված գինին, կոնյակը, վիսկին, ռոմը, ջինը, օղին և այլ ոգելից խմիչքներ։

Որոշումն ընդունված է ԵՏՄ-ում ապրանքների մակնշման համակարգի մոդելի հիման վրա։ Այս համակարգը կարող է կիրառվել ցանկացած ապրանքատեսակի համար, որոնք կորոշվի պիտակավորել Միությունում։ Սակայն որոշ ապրանքներ չեն ներառվում այդ ցուցակում՝ արտադրության ու շրջանառության առանձնահատկությունների պատճառով։ Նման ապրանքների համար մակնշման առանձին կանոններ կորոշվեն։ Այս կապակցությամբ ԵՏՀ խորհուրդը որոշում է կայացրել, որ նպատակահարմար չէ հիմնական մոդելի շրջանակում ծխախոտի և ալկոհոլի մակնշումը։

Տաթև Ֆռանգյան