Հիմա մեծամասնությունը հասկանում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր. Լևոն Զուրաբյան

Լուրեր

23.11.2026 | 10:40
Նոր Սահմանադրությամբ պետությունը պարտավորվում է երաշխավորել ընտրողների կամքի ճշգրիտ արտացոլումը
23.11.2026 | 10:39
Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը՝ բռնցքամարտի Մ-23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ
23.11.2026 | 10:29
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները 1992 թվականից ի վեր ամենաշատ տեղերն են ստանում
23.11.2026 | 10:18
Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձված 9 անշարժ գույքն ու 6 ավտոմեքենան անցել են պետության սեփականությանը
23.11.2026 | 10:11
Ո՞վ է Հայաստանի հիմնադիրը․ նոր Սահմանադրության նախագծում առաջին հոդվածը վերաշարադրվել է
23.11.2026 | 10:02
Կառլոս Ալկարասն առաջին անգամ դարձել է Ամփոփիչ մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 10:01
Նիկոլ Փաշինյանի ուղերձը նոր Սահմանադրության տեքստի հրապարակման կապակցությամբ. ՈՒՂԻՂ
23.11.2026 | 09:53
TRIPP-ը կնպաստի տրանսպորտային կապերի զարգացմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը․ ԱՄՆ պաշտոնյան՝ Ալիևին
23.11.2026 | 09:41
Նոր Սահմանադրության նախագծից հանվել է Անկախության հռչակագրին հղումը․ ի՞նչ է փոխվել նախաբանում
23.11.2026 | 09:30
ՀՊԼ. «Արարատ-Արմենիայի» և «Նոայի» հաղթանակներն ու 14-րդ տուրի տեսաամփոփումը
23.11.2026 | 09:22
Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը
23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
Բոլորը

2017թ․ ՀԱԿ-ն այնքան էլ բարձր արդյունքներ չէր գրանցել, արդյո՞ք այս անգամ հանրության մեծամասնությունն ընկալում է ՀԱԿ-ի գաղափարախոսությունն ու առաջ քաշած թեզերը: Նախընտրական քարոզարշավն ամփոփելով ասուլիսում՝ այս հարցին անդրադառնալով ՀԱԿ պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, թե ինչ համակարգում էին կատարվում ընտրությունները՝ համատարած կեղծիքների, կաշառքների բաժանման: Իրենց ստացած ձայների տոկոսները նա չհամարեց իրենց ազդեցության արտահայտություն: «Մյուս կողմից՝ խաղաղության, հաշտության, բարիդրացիության այդ կոչը չդարձավ ամբողջ ժողովրդի գաղափարն, ու դրանում իրենց մեղքն ունեն բոլոր մնացած քաղաքական ուժերը, որ այդ ընտրարշավի ժամանակ ասում էին՝ Ղարաբաղի հարցը լուծված է, վտանգ չկա, մեր բանակը ամենամարտունակն է, ի՞նչ պարտվողական տրամադրություններ եք սերմանում…

ԱՄենք աղետի միջով անցանք, ծանր գնով են ձեռք բերվել նոր ըմբռնումներ,մենք դրանից բացարձակ երջանիկ չենք, բայց հիմա հանրության մեծամասնությունը հասկանում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ էր»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ իրենց կուսակցության հաղթանակը նկատելի է քաղաքներում, երիտասարդների շրջանում, բայց իրենց ուղերձները համայնքներում հասանելի դարձնելը դժվար է եղել:

GALLUP International-ի վերջին հարցման վերաբերյալ, որտեղ ՀԱԿ-ը ձայները քիչ տոկոս էր հավաքել, Զուրաբյանն ասաց, որ այդ հարցումների արդյունքները հավաստի չեն. «Դա հոգեբանական ազդեցության միջոց է»:

Մանրամասները՝ տեսանյութում: