Փաշինյանը գող-ավազակների հետ կարող է վիճել, բայց ոչ Կոնգրեսի, և ինքը դա հասկանում է. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
17.09.2026 | 14:07
Մի աղջիկ գրել է՝ ուզում է հաջորդ դաշնակցականներից լինել Քրիստինե Վարդանյանից հետո, ապրեք Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:59
Ֆինլանդիան հավատում է Հայաստանին և հայերի կարողությանը՝ հեռանալու անցյալից․ ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:52
Հորս մասով փորձում է հաճոյանալ Ալիևին. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:47
ԱԺ-ն ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրում. ՈւՂԻՂ
17.09.2026 | 13:45
Թրամփը սպառնում է ԵՄ-ի հետ առևտրի դադարեցմամբ՝ Կանադայի հետ մերձեցման պատճառով
17.09.2026 | 13:36
Մեղրիի քաղաքապետը, լինելով ՔՊ-ական, ժողովրդի հանքից թալան ա անում, բա էդ հարցը տվեք․ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:27
Հաջիևը հայտարարել է, թե ՀՀ-ում և սփյուռքում «ռևանշիստական ​​ուժերը» փորձում են խաթարել խաղաղությունը
17.09.2026 | 13:22
Հայ բռնցքամարտիկները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում
17.09.2026 | 13:18
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին, թիրախավորել Ռոստովի ռազմական օդանավակայանը
17.09.2026 | 13:10
«Հույսը ծրագիր չէ»․ ՄԹ դեսպանը՝ Հայաստանի անվտանգության և դիմակայունության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 13:01
Հիփոթեք ունեմ 11,5%-ից դառել ա 13%, էդ ո՞նց ա ստացվում․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:56
Երկրաշարժ Շողակաթ գյուղից 3 կմ հարավ-արևելք
Բոլորը

Այս ընտրությունները հիմնականում կենտրոնացան Հայաստանի անցած ճանապարհի ու թույլ տված սխալների վրա։ Այս մասին ասուլիսում քարոզարշավն ամփոփելիս այս մասին նշեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

Նա հավելեց, որ իրենց համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա։

Զուրաբյանը կարևոր իրադարձություն համարեց Հանրային հեռուստաընկերության կազմակերպած մեծ բանավեճը, որին երեկ մասնակցեցին քաղաքական ուժերի առաջին համարները։ Նա նշեց, որ այդ իրադարձության ժամանակ պետք է ապահովվեին հավասար իրավունքներ. «Ես ստիպված եմ հայտարարել, որ «Հայ ազգային կոնգրեսին» մերժեցին այդ բանավեճին մասնակցելու իրավունքից։

Համաձայն գործող Սահմանադրության, սա կուսակցությունների մրցույթ է, և եթե կազմակերպվում է նման բանավեճ, պետք է բոլոր կուսակցություններին հնարավորություն տրվի մասնակցել այդ բանավեճին իրենց ընտրած ներկայացուցչի միջոցով։ Որոշվել էր, որ ՀԱԿ-ին այդ բանավեճում պետք է ներկայացնեի ես։ Մենք գրավոր տեղյակ էինք պահել Հ1-ին ու ստացել պատասխան, որ միայն ցուցակների առաջին դեմքերը կարող են մասնակցել ու մեզ մերժեցին: Սա անընդունելի մոտեցում է:

Դատարան ենք դիմել, վերջինս հայցը մերժել է ձևական շարժառիթներով, թե լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն: Ընդհանրապես աբսուրդ որոշում են ընդունել, որ այն հայցը, որով ներկայացնում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը և այդ բացարձակ կեղծ հիմնավորմամբ չեն ընդունել մեր հայցը դատարան։ Մեզ համար պարզ է, որ այս ամենը կատարվում է իշխանությունների հրամանով, ու մենք կդիմենք Վերաքննիչ դատարան»։

«Նիկոլ Փաշինյանը վախեցել է, որ ՀԱԿ-ը կներկայանա այդ բանավեճին։ Նա իր տարերքի մեջ է զգում, երբ որ կարող է վիճել անտեղյակ մարդկանց հետ, որոնք չգիտեն ինչ հարցադրումներ անել, նա կարող է շատ լավ վիճել գող-ավազակների հետ, բայց ոչ Կոնգրեսի հետ, և ինքը դա հասկանում է: Եթե ՀԱԿ-ը այնտեղ լիներ, նա չէր կարող բացահատ սուտ հայտարարել: Նա հայտարարեց, որ միջազգային հանրության կողմից իրեն առաջարկվել էր վերադարձնել 7 շրջանները՝ առանց կարգավիճակի ճշտման, դա բացարձակ սուտ է»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: