Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր հայտնաբերվել է ևս 3 աճյուն. ԱԻՊԾ
Հասարակություն
17.06.2021 | 17:49Մարտունու շրջանի Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն. տեղեկացնում են ԱԻՊԾ-ից:
Նրանց ինքնությունը պարզելու նպատակով ՀՀ-ում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։