Շրի Լանկայի ափերի մոտ քիմիկատներով նավ է խորտակվել․ էկոլոգիական աղետի վտանգ կա

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրի Լանկայի խոշորագույն քաղաքներից մեկից՝ Կոլոմբոյից 18 կմ հեռավորության վրա գտնվող նավի օպերատորը հայտնել է, որ նավն ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ՝ 21 մետր խորությամբ։

Շրի Լանկայի ծովային միջավայրի պաշտպանության վարչության ղեկավարը հայտնել է, որ այժմ խորտակված նավը ջրից դուրս բերելն ապահով չէ՝ մուսսոնային սեզոնի և անհանգիստ ծովի պատճառով, որը կավարտվի միայն սեպտեմբերին, գրում է Associated press-ը։

Նավի վրա հրդեհը բռնկվել է մայիսի 20-ին, երբ այն սպասում էր Կոլոմբոյի նավահանգիստ մուտքին։ Նավի անձնակազմին տարհանել են, երբ դրա վրա պայթյուն է գրանցվել։ Ենթադրվում է, որ հրդեհի պատճառ է դարձել քիմիկատներով բեռը։ Հրդեհը հաջողվել է մարել անցյալ շաբաթ, սակայն նավը սկսել է խորտակվել և այսօր վերջնականորեն հայտնվել է ջրի տակ։

Վտանգավոր բեռի մեծ մասը վառվել է, սակայն աղբն ու թունավոր նյութերի մնացորդներն արդեն աղտոտել են հարակից լողափերը։ Մասնագետները մտավախություն ունեն, որ թունաքիմիկատների ու նավթի մնացորդների արտանետումը ծով կարող է վնասել ծովային կյանքը։ Շրի Լանկան արդեն 40 միլիոն դոլար է պահանջել վառված նավի սեփականատիրոջից։

Տաթև Ֆռանգյան