Նախընտրական քարոզչության պաստառները պատռելու, վնասելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում, երբ սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30 հազար ՀՀ դրամը գերազանցող գումար

Լուրեր

26.06.2026 | 15:20
Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում
26.06.2026 | 15:10
ՔՊ-ից Ալխաս Ղազարյանը՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնի հավակնորդ // Ադրբեջանից բենզին ու դիզվառելիք է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 15:06
«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ
26.06.2026 | 15:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ
26.06.2026 | 14:57
Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում
26.06.2026 | 14:46
Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները դեպի ԵՄ
26.06.2026 | 14:34
ԵՄ-ն շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում պատմական նվաճումների շարքին. Գրոնո
26.06.2026 | 14:22
Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ
26.06.2026 | 14:15
«Ծանր սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից»․ՍԴ կազմը ոչ իրավազոր ճանաչելու միջնորդությունը մերժվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 14:06
Միջնորդել էինք առանձնացնել մեր դիմումը, բայց մերժել են. ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:58
Ադրբեջանի բանտարկված ընդդիմության առաջնորդի աջակիցներն ահազանգում են՝ նրա կյանքը վտանգված է
26.06.2026 | 13:52
Սեդա Սաֆարյանի՝ «Վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտությունը գնահատականի արժանացե՞լ է․ Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
Բոլորը

2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ստացված հաղորդումների, ահազանգերի ընդհանուր բովանդակային դիտարկումը փաստում է, որ դրացնում քիչ չեն ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, նրանց ներկայացուցիչների նախընտրական կամ այլ բնույթի պաստառները վնասելու, պոկելու, ոչնչացնելու, առանձին դեպքերում՝ նաև գողանալու, դրանց հետևանքով գույքային վնասներ պատճառելու դեպքերը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝ իրավապահ մարմիններ ստացվել է ինչպես մինչև հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկած նախընտրական քարոզարշավը, այնպես էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածում հանրապետության տարբեր մարզերում, Երևան քաղաքում փակցված պաստառներ պոկելու, վնասելու, գողանալու վերաբերյալ ընդհանուր 50 հաղորդում, ահազանգ:

Դրանցից 41-ի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվել են նյութեր, որոնցից 24-ն ընթացքի մեջ է, 13-ով կայացվել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ: 4 դեպքի առթիվ, նկատի ունենալով պատճառված գոյյքային վնասի չափը, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով ներկայում ընթանում է նախաքննություն: Նշված 4 քրեական գործերն էլ վերաբերում են մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցած դեպքերին:

9 դեպքի առթիվ հանձնարարվել է կատարել ստուգման գործողություններ, որոնցից 2-ով առերևույթ հանցավոր արարքի կատարումը չի հաստատվել, 3-ի դեպքում տվյալներն ուղարկվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսներով ստուգողական գործողությունները շարունակվում են:

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նման հաղորդումներն առավել հաճախակիացել են հատկապես վերջին օրերին: Չնայած այդ հանգամանքին, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավապահ մարմինները, պատշաճ արձագանքելով պաստառների վնասման վերաբերյալ ահազանգերին, նյութերի նախապատրաստման ընթացքում օպերատիվ կերպով սկսում են իրականացնել անհրաժեշտ գործողություններ, սակայն համապատասխան սուբյեկտները հետագայում հրաժարվում են հաղորդում տալուց՝ նշելով, որ բողոք չունեն և չեն ցանկանում, որպեսզի այդ արարքները կատարած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն: Այս իմաստով հատկանշական է, որ վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական գործերի հարուցումը մերժելու 11 որոշումներից 10-ը կայացվել է բողոքի բացակայության հիմքով: Դեպքերի մի մասի պարագայում նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ պատճառված նյութական վնասի չափն ակնհայտորեն նվազ է ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված վնասի չափի նվազագույն շեմից:

ՀՀ դատախազությունը, ելնելով նման բնույթի իրավախախտումների վերաբերյալ ահազանգերի հաճախակիացման իրողությունից, ինչպես նաև տարբեր սուբյեկտների կողմից հատկապես իբրև ընտրական հանցավոր արարքներ՝ ՀՀ իրավապահ մարմիններին այդ կապակցությամբ հաղորդումներ ներկայացնելու հանգամանքից, հարկ է համարում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին պարզաբանելու, որ նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում հատուկ առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելը վարչական իրավախախտում է՝ սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.12-րդ հոդվածով, որը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի տեղադրումը, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումն իրականացվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով, որի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Նախընտրական քարոզչության կամ այլ բնույթի պաստառները պատռելու, այլ եղանակով վնասելու, ոչնչացնելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում այն դեպքերում, երբ դրանք, որպես կանոն, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված հանցագործության առերևույթ հատկանիշներ և արդյունքում սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30 հազար ՀՀ դրամը գերազանցող գումար: Այսինքն դրանք բնույթով ոչ թե ընտրական, այլ սեփականության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ են:

Անկախ այդ հանգամանքից, հաշվի առնելով, որ վերոնշյալ բոլոր դեպքերի կատարման պատճառ և առթիվ է հանդիսացել փաստացի իրականացված և շարունակվող նախընտրական քարոզարշավը՝ քաղաքացիներին, քաղաքական ուժերի ակտիվ համակիրներին կոչ ենք անում զերծ մնալ նախընտրական պաստառների նկատմամբ ոտնձգություններից, նման գործելակերպը սեփական քաղաքական հայացքները, համակրանքը կամ հակակրանքն արտահայտելու միջոց դարձնելուց: Նման մեթոդները ոչ միայն չեն համապատասխանում ժողովրդավարական, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնելու չափանիշներին, համարժեք չեն մեր հասարակության բարոյական և մշակութային արժեքներին, այլև փոխադարձ անհանդուրժողականության, հանրային համակեցության կանոնների խախտման, ատելության վարքագծի վառ արտահայտություններ են, ինչն ինքնին հանցածին է, մերժելի և օրենքով արգելված: