Հնդկաստանում հիմա էլ «կանաչ բոբորս» հիվանդություն է հայտնաբերվել

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հնդկաստանում բժիշկները «սև», «սպիտակ» և «դեղին բորբոս» հիվանդությանը զուգահեռ՝ Ինդաուր քաղաքում COVID-19-ով վարակված անձանց մոտ նաև «կանաչ բորբոս» է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը՝ վկայակոչելով Մադխյան-Փրադեշ նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցչին։

Պարբերականի տվյալներով՝ այս դեպքը, հնարավոր է, երկրում առաջինն է։ 34-ամյա տղամարդը Ինդաուրիի հիվանդանոցում բուժում է ստացել վերջին կես տարում։ Նրա մոտ վնասված է եղել թոքերի 90%-ը։

Հիվանդը բուժվել է COVID-19-ից, սակայն շուտով քթից արյունահոսություն է սկսվել, բարձրացել է ջերմությունը։ Բժիշկները մուկորմիկոզ կամ «սև բորբոս» են կասկածել, սակայն հետազոտությունների ժամանակ պարզվել է, որ տղամարդու մոտ «կանաչ բորբոս» է։ Հիվանդն այժմ տեղափոխվել է Մումբայի հիվանդանոց՝ բուժում ստանալու։

«Ախտորոշման ժամանակ նրա թոքերում հայտնաբերվել է կանաչ սունկ, որը տարբերվում է մուկորմիկոզից։ Հնարավոր է՝ սա երկրում «կանաչ բորբոս» հիվանդության առաջին դեպքն է»,- լրագրողներին ասել է նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչ Ապուրվա Տիվարին։

Տաթև Ֆռանգյան