Բելառուսի իշխանությունները դաժան բռնաճնշումների են ենթարկում բժիշկներին․ Amnesty International

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Amnesty International (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է բողոքի ցույցերին մասնակցած կամ իշխանություններին քննադատած բժիշկների հանդեպ Բելառուսի իշխանությունների դաժան բռնաճնշումների մասին։

Կազմակերպության տվյալներով՝ իշխանություններին քննադատելու համար աշխատանքից ազատվել են տասնյակ բժիշկներ, նրանցից շատերը զրկվել են բժշկության ոլորտում գործունեություն ծավալելու հնարավորությունից։ Զեկույցում նշվում է, որ բազմաթիվ բժիշկներ սպառնալիքներ են ստացել։

Աշխատանքից զանգվածային ազատումները տեղի են ունենում՝ չնայած Բելառուսում առողջապահական ոլորտում կադրային պակասին, ինչն աղետալի իրավիճակի կհանգեցնի հատկապես մարզերում, նշում են իրավապաշտպանները։

«Բելառուսի իշխանությունները թքած ունեն մարդկանց առողջության և այլ մարդու իրավունքների վրա: Ցանկացած խաղաղ անհամաձայնության նկատմամբ իշխանությունների արձագանքը բռնությունն ու դաժան բռնաճնշումն են: Բժիշկներն ու բույժքույրերը հայտնվել են նրանց շարքում, ովքեր անհավանական գին են վճարել իրենց մասնագիտության ու մարդկային կարեկցանքի դրսևորման համար»,- ասված է զեկույցում։

Տաթև Ֆռանգյան