Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունների կայքերի աշխատանքում խափանումներ են գրանցվել

Լուրեր

14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունների կայքերի աշխատանքում խափանումներ են գրանցվել։ Այս մասին են վկայում հունիս 17-ի առավոտյան Downdetector-ի կայքում, որոնք հետևում են հանրահայտ համացանցային-ռեսուրսների խափանումներին ու անջատումներին, գրում է korrespondent-ը։

Մասնավորապես, խափանումներ են գրանցվել այնպիսի կայքերի աշխատանքում, ինչպիսիք են American Airlines-ը, Southwest Airlines-ը, United Airlines-ը և Delta Airlines-ը։

Ամենաշատ թվով բողոքները գրանցվել են Southwest Airlines-ի կայքում՝ ավելի քան 1000 բողոք։ American Airlines-ի, United Airlines-ի և Delta Airlines-ի աշխատանքում խափանումներից բողոքել են 300-400 օգտատերեր։

Ըստ Downdetector-ի՝ օգտվողների մեծ մասը դժգոհում է կայքերի աշխատանքի խնդիրներից (60-80%), մոտ 20%-ը՝ հետաձգված թռիչքներից, իսկ մոտ 10%-ը դժվարանում է առցանց ստուգել թռիչքի մասին տեղեկությունները։

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Միացյալ Նահանգներում մասշտաբային համակարգչային անսարքություն էր գրանցվել, ինչը հանգեցրել էր հարյուրավոր թռիչքների հետաձգման։

Տաթև Ֆռանգյան