Պուտին-Բայդեն հանդիպման մեջ ամենաարժեքավորն այն անցկացնելու փաստն էր․ միջազգային մամուլը՝ ժնևյան բանակցությունների մասին

Լուրեր

11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժնևում նախօրեին կայացել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարներն էլ հայտարարել են, որ միանգամայն գոհ են արդյունքներից։ Հանդիպմանը համակ ուշադրությամբ հետևող միջազգային մամուլը, սակայն, կարծում է, որ այդ հանդիպման մեջ ամենաարժեքավորը, թերևս, այն անցկացնելու փաստն էր, քանի որ, ըստ էության, կողմերը միայն գծել են թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանները։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ բանակցություններն անցել են «մոտավորապես այնպես, ինչպես և ակնկալում էր ռուսական կողմը», իսկ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ Բայդենի ու Պուտինի միջև չի եղել առճակատում։

Հանդիպման մասին կարծիք է հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը Պուտինի հետ նման հանդիպում է ունեցել 2018 թվականին։ Նա ասել է, որ Վաշինգտոնը ոչինչ չստացավ Ժնևի գագաթնաժողովից, իսկ Ռուսաստանը՝ հակառակը, հաղթող դուրս եկավ։

New York Times-ը գրում է․ «Ների՛ր, Բայդեն, սակայն Պուտինը թքած ունի»։ «Ինչ էլ որ Բայդենն ասի, ինչ պատժամիջոցներ էլ, կիրառի, Պուտինը գիտի, որ Ռուսաստանում իր դիրքերն անսասան են, իսկ իր հեղինակությունը երկրի ներսում միայն աճում է ընդդիմության հանդեպ վերջին հարձակումներից հետո»,- նշում է պարբերականը։

Հանդիպման վերաբերյալ NYT-ը իր մեկ այլ հոդվածում գրում է, որ նախաձեռնելով հանդիպումը՝ Բայդենը սեփական նպատակներն էր հետապնդում և միանգամայն գոհ էր արդյունքներից։

«Ես արեցի այն, հանուն ինչի եկել էի»,- ամերիկացի նախագահի խոսքերն է մեջբերում պարբերականը և մեկնաբանում նրա վարքագիծը։

Բոլոր դիվանագիտական արձանագրությունները պահպանվել են․ հնչել են ճիշտ խոսքեր փոխադարձ շահերի ու համագործակցության մասին, սակայն երբ խոսք է գնացել փոխադարձ մեղադրանքների մասին, Բայդենը մեկ քայլ առաջ է գնել և բացեիբաց նախազգուշացրել Պուտինին՝ ցանկացած գործողության դեմ կլինի հակագործողություն։

Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահը պարզաբանել է, որ, իհարկե, անմիջական սպառնալիքներ չեն եղել, սակայն Պուտինն այլևս կասկած չունի, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է անբարյացակամ քայլերին, մասնավորապես՝ կիբերհարձակումներին կամ այլ երկրների ընտրություններին միջամտելուն հզոր պատասխան տալ:

Բրիտանական Guardian-ն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, թե ինչպես է Պուտինին հաջողվում Արևմուտքի հետ երկխոսել՝ չնայած Ուկրաինա ներխուժմանը, Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկով» թունավորելուն, նրան հետապնդելուն, ամերիկյան ընտրություններին միջամտելուն և Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցելուն։

«Եվ անգամ նման փնջի պարագայում, ըստ ամենայնի, ռուս ղեկավարն իրեն դեռևս ձիու վրա է զգում․ իրեն ավելի հանգիստ է պահել, քան իր զրուցակիցը, Տոլստոյ է մեջբերել, անգամ իրեն թույլ է տվել արհամարհել իր համար ոչ ցանկալի թեմաները։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինային հնավարավոր անդամակցությանը պարզապես ասել է, որ մտադիր չէ այն քննարկել։ Մինչդեռ Ջո Բայդենն անընդհատ զգոն էր», նշում է Guardian-ը: Նա ոչ մի դեպքում չէր կարող թույլ տալ Հելսինկիում 2018-ի կրկնությունը, երբ «Պուտինը Դոնալդ Թրամփին մատների վրա խաղացրեց այնպես, ինչպես ուզում էր»:

Ի տարբերություն արևմտյան մամուլի՝ ռուսական մամուլում հիմնականում խուսափում են մեկնաբանել ենթատեքստերն ու ըստ էության ամփոփել հանդիպումը։

«Կոմերսանտի» լրագրող Անդրեյ Կոլեսնիկովը, որը Ժնև էր մեկնել ՌԴ նախագահի հետ, կարծում է, որ Պուտինը Բայդենի հետ հանդիպումը սրտին մոտ է ընդունել, չնայած անմիջապես չի խոստովանել։

Կոլեսնիկովն իր եզրակացություններն անում է հիմնականում այն բանի հիման վրա, թե գագաթնաժողովից հետո ինչպես է ՌԴ նախագահը մանրակրկիտ և սրտացավ պատասխանել լրագրողների հարցերին: Հատկապես այն հարցերին, որոնք վերաբերում էին անձամբ իրեն: